Ադրբեջանի կողմից` Թուրքիան և Մեծ Բրիտանիան, իսկ հայկական կողմից` Ֆրանսիան և ԱՄՆ–ն կարող են խանգարել Երևանի և Բաքվի միջև փոխզիջման հասնելուն. փորձագետ          Տեսանյութ.6-ամյա տղան ու 13-ամյա աղջիկը հազվադեպ , անբուժելի հիվանդությունների պատճառով իրենց ծնողներից մեծ են երևում       Մենք հակազդման ծրագրեր կձեռնարկենք,Լուկաշենկոն ՆԱՏՕ-ին մեղադրել է Բելառուսի սահմանների մոտ «լկտիաբար» զորքեր տեղակայելու մեջ    

09 նոյ 2020 17:35

Տեսանյութ.Ալիևի՝ Շուշիի գրավման նպատակով մարտի դաշտ գցած բոլոր խմբերը հայտնաբերված են. հրետանավորները նրանց «մաղում» են «Դժոխքի կիրճում»». WarGonzo

Ռուսական WarGonzo նախագծի յութուբյան ալիքում հերթական բացառիկ տեսանյութն է հրապարակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց:

«Դ-20 թնդանոթները Շուշիի մատույցներում հարվածներ են հասցնում Ադրբեջանի ԶՈՒ-ին» վերտառությամբ տեսանյութում ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը պատմել է, որ Արցախի պաշտպանության բանակը կրակ է վարում «Դժոխքի կիրճ» մտած և Շուշիի ուղղությամբ շարժվող խմբերի ուղղությամբ:

«Ալիևի և պաշտոնական Բաքվի՝ քաղաքի գրավման մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Քաղաքում շարունակում է գտնվել Արցախի ՊԲ-ն: Այո՛, ծայրամասերում մարտեր են ընթանում: Այո՛, այդ նույն «Դժոխքի կիրճով» փորձում են ներս բերել և՛ ջիփեր՝ հավելյալ ուժով, և՛ միգուցե նաև ինչ-որ տեխնիկա, որպեսզի Ադրբեջանի ԶՈՒ գրոհն ավելի հեշտ ընթացք ունենա ու Շուշիի շուրջ կուտակված մարդկային ուժերը քաղաք մտնեն, սակայն տղաներն այնտեղ պաշտպանությունը պահում են շուրջօրյա ռեժիմով և կարելի է ասել, որ յուրաքանչյուր րոպե հետ են մղում հարձակումները»,-ասել է Պեգովը:

Նա հավելել է, որ «Ալիևի՝ Շուշիի գրավման նպատակով մարտի դաշտ գցած բոլոր խմբերը հայտնաբերված են Արցախի հետախուզության կողմից և նրանց կոորդինատները փոխանցվում են  հրետանավորներին, որոնք թնդանոթներով հարվածում են այդ հատվածերին ու Դ-20 թնդանոթներով նրանց մաղում «Դժոխքի կիրճում»»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր