Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

11 նոյ 2020 14:25

Թուրք-ռուսական համաձայնություններ․ թուրքական զորքը դուրս է գալիս սիրիական Իդլիբ, Համա և Հալեպ նահանգներից

Նոյեմբերի 10-ին մի քանի տասնյակ զրահամեքենաներ ու բեռնատարներ լքել են Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Իդլիբում, Համայում ու Հալեպում տեղակայված թուրքական դիրքերը։ Սիրիայի մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի (SOAH) տվյալների համաձայն՝ թուրք զինվորականներն ուղևորվել են Իդլիբ նահանգում իրենց վերահսկողության տակ մնացած մյուս դիրքերը։ Նկատվել է շուրջ 140 միավոր անվավոր տեխնիկայի տեղաշարժ Հալեպ նահանգի արևմուտքում գտնվող գյուղական վայրերում։
Բացի այդ, թուրքական ռազմական խոշոր շարասյուն է լքել ռեժիմի վերահսկողության տակ գտնվող «Մաար Հաթաթ» ռազմական հենակետն ու շարժվել դեպի Թաֆթնազ ռազմական ավիաբազա, որտեղ տեղակայված են թուրքական ուժերը: Անցած շաբաթ թուրքական ուժերն ավարտել էին Համա նահանգի Մորեկ բնակավայրում իրենց դիտորդական կետի ապամոնտաժման աշխատանքները։
Սիրիայի մարդու իրավունքների դիտարկման կենտրոնը նշում է, որ այս հաջորդական դուրսբերումները ռուս-թուրքական պայմանավորվածությունների մաս են կազմում, որոնք նախատեսում են թուրքական ուժերի դուրսբերում վերջերս Ռուսաստանի և Սիրիայի վարչակազմերի կողմից Հալեպում, Իդլիբում և Համայում գրավված տարածքներից:
Թուրքիայի հյուսիսարևմտյան դիտակետերից թուրք զինվորների և սպաների տարհանումն ընթանում է նաև Անկարայի կողմից աջակցություն վայելող Սիրիայի զինված ընդդիմության խմբերի շարքերում շարունակվող հակամարտությունների ֆոնին:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր