Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»          Չեմբեռլենը պատմության մեջ մնացել է որպես հանձնող, զիջող.Իրականում ի՞նչ է արել նա. զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանիան փրկել է պարտությունից       Բաքուն ևս մեկ «հաղթանակ» է ուզում.Ադրբեջանի Նավթադոլարները սպառվում են,Էրդողանին պետք էվճարի պատերազմի ժամանակ աջակցության համար    

11 նոյ 2020 14:38

Արցախցի լրագրողը՝ Արայիկ Հարությունյանին. Իմ աչքերի մեջ նայելով ասեք, որ մեր բանակը բարոյալքված էր, ես Ձեր պատասխանը կտամ..

Արցախցի լրագրող Ծովինար Բարխուդարյանը գրում է.

«Նախորդ գրառումս Ստեփանակերտում, գրեթե, մենակ մնացած կնոջ հուսահատ ճիչ էր,բնավ ո՜չ կոչ կամ խնդրանք։ Որոշում կայացնողը դուք եք,սիրելիներս։

Իսկ հիմա իմ առաջին և վերջին ԲԱՑ ՆԱՄԱԿԸ Արայիկ Հարությունյանին.

Հիշում եք,անկասկած,սեպտեմբերի 27-ի առավոտը.ես Ձեզ հարցրի.
-Պարոն Նախագահ,լոխ լյավա՞ ինան։
Դուք փոքր֊ինչ քամահրական տոնով ինձ պատասխանեցիք.
-Կասկածող կա՞։

.Ես երբեք կասկածի տակ չեմ առել մեր տղաների բազկի զորությունն ու ոգու ամրությունը,որովհետև տարիներ շարունակ պատիվ եմ ունեցել նրանց աչքերի մեջ նայելու։
.Ես վայրկյան անգամ չեմ կասկածել, որ իմ ամուսինը, որ դեռևս առաջնագծում է, անգամ կյանքի գնով կհաղթի։
.Հիմա հրավիրում եմ Ձեզ հրապարակի նույն անկյունը, եկեք և իմ աչքերի մեջ նայելով ասեք, որ մեր բանակը բարոյալքված էր, ես Ձեր պատասխանը կտամ...էն էլ հունց...
.Եկեք և իմ աչքերի մեջ նայելով պատասխանեք, թե ինչո՞ւ մի ողջ ժողովուրդ տարհանեցիք։
.Եկեք և հարազատ քաղաքում,գրեթե, մենակ մնացած կնոջ աչքերի մեջ նայելով ասեք, թե ինչպե՞ս գողացաք իմ ժպիտը, հույսը,հավատը՝ ՀԱՅՐԵՆԻՔԸ։
.Եթե համարձակություն ունեք, եկեք...

Հ.Գ.Լսել եմ՝ հրամայել եք աշխատանքից ազատել բոլոր նրանց, ովքեր լքել են աշխատավայրը։ Սկսեք Ձեր ամենամոտ շրջապատից,որ Կորոնայի քողի տակ ճողոպրել են՝ առաջնագծից հանելով իրենց որդիներին։

Հ.Գ.Բոլոր նրանք, ովքեր ճոռոմ֊ճոռոմ հայտարարում են, որ բոլորս ենք մեղավոր, թարգեք։
Հնարավոր է՝ դուք մեղավոր եք, իմ ընտանիքը՝ ոչ։ Ի դեպ, ձայների մեծամասնությունը պոռոտախոսն ստացել է այն շրջաններում, որոնք հանձնել է։

Ես Ձեզ չեմ ընտրել։

Նիկոլապաշտներն ու իրենց կուռքն էլ մեր անեծքների տակից դուրս չեն գա»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր