Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

13 նոյ 2020 15:56

Ուրեմն ուշադիր ժողովուրդ ջան. Տներով պտտվում են եւ 17 կուսակցությունների անունից գումար առաջարկում հանրահավաքներին մասնակցելու համար

Քանզի ստորությունը, սուտը եւ լկտիությունը դարձել է իշխանավորների համար վերջին հանգրվանը, իրենք որոշել են դիմել ակնհայտ սադրանքների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

«Նախ արդեն երկրոդ օրը, իբր «պոստերից իջած տղերքով» բացահայտ սպառնում են ֆիզիկական հաշվեհարդարով նրանց հանդեպ, ովքեր դեմ են ստորոգրված կապիտուլյացիային։

Ուրեմն այսպես...

Գլուխները պատով են տվել, անհամբեր կսպասեմ ոստիկանության կողմից քրեական գործերի հարուցման եւ ձերբակալվածների ցուցակ, ովքեր իրենց անասուն ուղերձներում սպառնում են զենքով մարդկանց, եւ շատ կարեւոր է՝ քրեական գործեր բոլոր նրանց հանդեպ, ովքեր այդ սպառնալիքները տարածում են իրենց սոցիալական հարթակներում եւ մամուլում։

Երկրոդը՝ ավելի հիմար եւ անասուն մտահաղացումը սրանց կողմից․ Ուրեմն տներով ֆռֆռում են, ինչ որ մարդիկ, ովքեր առաջարկում են 17 կուսակցության անունից գումար հանրահավաքներին մասնակցելու համար։

Ուրեմն ուշադիր ժողովուրդ ջան։

Եթե հանկարծ ձեզ որեւէ մեկը առաջարկի գումար 17 կուսակցությունների կամ առանձին կուսակցության անունից հանրահավաքին մասնակցելու, համար անում եք հետեւյալը։

1․ Շտապ կանչեք ոստիկանություն, անմիջապես։

2․ Փորձեք այդ մարդկանց կամ մարդուն մի անգամից բռնել, ինչ որ կերպ, որպեսզի հանկարծ չփախչեն։

3․ Անպայման նկարահանեք ձեր հեռախոսով այդ լկտիների դեմքերը եւ մի անգամից հրապարակեք բոլոր հնարավոր միջոցներով։

Սրանց ոչ մի լկտիությունը չպիտի մնա անպատիժ։

Խնդրում եւ պահանջում եմ ոչ մի ֆիզիկական ուժ կամ բռնություն չկիրառել այդ «փող բաժանողների» հանդեպ, հիշեք՝ ոչ մի բռնություն։ Միանգամից՝ ոստիկանություն եւ հանրայինացրեք դրանց դեմքերը։ Սա շատ կարեւոր է։

Հ.Գ. Ստոր, ստոր, ստոր քայլերի եք դիմում»,- գրել է Աբովյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր