Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է, իսկ մենք զորեղ ենք մեր նախանձախնդիր ու բարեպաշտ ժողովրդով          Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Ալափարս-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում       Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը վաղը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ժամը 17:00-ին․ Արագածոտնի թեմ    

15 նոյ 2020 18:51

Պետք է մերժել անորոշ կետերով լի ու վտանգավոր այդ փաստաթուղթը․ Արամ Ա-ի ուղերձը. Տեսանյութ

Հարկ է միասնաբար կանգնել, ծրագրել եւ համազգային մասշտաբով որոշում կայացնել: Այս մասին իր ուղերձում ասում է  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:

«Առաջին` պետք է մերժել օրհասական պայմաններում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Ռուսաստանի միջոնրդությամբ ստորագրված եւ փաստորեն զինադադարի համաձայնությունից անդին ետդիմի ու անորոշ կետերով լեցուն եւ վտանգալից հետեւանքներով ներկա փաստաթուղթը:
Երկրորդ` պետք է զգույշ լինել ներքին բեւեռացում ու ապակայունացում առաջացնող քայլերից` հարգելով օրենքի գերակայության հրամայականը, միաժամանակ բացառելով ազատ կարծիքի դեմ բռնությունը: Երրորդ` պետք է հետեւողական կերպով Հայաստանի ու Սփյուռքի  ջանքերով հասնել Արցախի Հանրապետության ճանաչմանը

Բոլոր ժամանակներում եւ բոլոր պայմաններում միշտ հարգելով Սահմանադրությամբ ճշտված սկզբունքներն ու գործընթացները, բոլորս, անխտիր բոլորս, համարատու ենք ժողովրդին եւ պատասխանատու պատմության դիմաց: Սիրելի հայորդիներ, այս գիտակցությամբ ու այս հանձնառությամբ պետք  գործենք: Փառք ու պատիվ մեր հերոսներին, փառք ու պատիվ հերոս Արցախին, փառք ու պատիվ Հայաստանին»,- ասում է նա: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր