Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

17 նոյ 2020 13:16

Հիմքեր ունեմ Նիկոլ Փաշինյանին մեղադրելու կամ առնվազն կասկածելու պետական դավաճանության մեջ.Արթուր Հովհաննիսյան

Հաղորդում հանցագործության մասին


 ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանից, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանից, Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանից, նախևառաջ, պահանջում եմ պարզել, թե Շուշին ինչպե՞ս է հանձնվել թշնամուն, պարզել բոլոր մանրամասներով:


Արցախի բերդաքաղաք Շուշին գտնվելով բարձունքում, միայն իր դիրքով (ներառյալ` Շուշի մուտքն ապահովող ճանապարհները և այդ ճանապարհների նկատմամբ հսկողությունը) արդեն իսկ ունենալով ռազմավարական առավելություն, թշնամուն կարող էր հանձնվել միմիայն հետևյալ պատճառներից մեկնումեկի կամ, միաժամանակ, մեկից ավելիի առկայության պարագայում.


ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի` Արցախի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի, կամ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանի, կամ Շուշիի պաշտպանությունն անմիջականորեն իրականացնող հրամանատարական կազմի կողմից հանցավոր անփութության, անկազմակերպվածության, էական բացթողումների, վճռորոշ սխալների:
Վերոնշյալ պաշտոնյաների կամ նրանցից մեկնումեկի կողմից պետական դավաճանության:
Թշնամու ունեցածի համեմատ, Շուշիի պաշտպանությունն իրականացնողների զենքի, զինամթերքի, ռազմական տեխնիկայի քանակական կամ (և) որակական էական, վճռորոշ անբավարարության:
Թշնամու ունեցածի համեմատ, Շուշիի պաշտպանությունն իրականացնող զինծառայողների ու կամավորականների քանակի էական, վճռորոշ անբավարարության:
Հնարավոր մյուս պատճառը` Շուշիի պաշտպանների համեմատ թշնամու զինծառայողների մարտական ոգու և ռազմական պատրաստվածության գերազանցումը, բացառում եմ, սակայն եթե պարզվի, որ Շուշին հանձնվել է նշված գերազանցության հետևանքով, խնդիր կառաջանա պարզելու դրա պատճառները:


Պահանջում եմ հարուցել քրեական գործ և պարզել` եթե Շուշին թշնամուն հանձնվել է նրա ունեցածի համեմատ, Շուշիի պաշտպանների զենքի, զինամթերքի, ռազմական տեխնիկայի քանակական կամ (և) որակական էական, վճռորոշ անբավարարության, կամ (և) Շուշիի պաշտպանությունն իրականացնող զինծառայողների ու կամավորականների քանակի էական, վճռորոշ անբավարարության հետևանքով, եթե Շուշին 2020թ. նոյեմբերի 5-ին, 6-ին կամ 7-ին գտնվում էր օրհասական վիճակում, այսինքն` վերոնշյալ անբավարարության (անբավարարությունների) հետևանքով թշնամին ցանկացած պահի կարող էր ներխուժել քաղաք, ապա ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը` Արցախի Հանրապետության անվտանգությունը երաշխավորող Հայաստանի Հանրապետության ղեկավարը, և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ինչո՞ւ Հայաստանի և Արցախի քաղաքացիներին, հանրությանը, մեր ողջ ժողովրդին ժամանակին չեն ներկայացրել իրականությունը, և`


1.հանդես չեն եկել հրապարակային մարտակոչով, և Շուշիի բավարար պաշտպանությունն իրականացնելու համար անհապաղ չեն կազմակերպել, ասենք, 1000, 2000 կամ 3000 կամավորականների հավաքագրում, հանդերձավորում, համապատասխան զինում և Շուշի տեղափոխում:


2.չեն հանձնարարել կամ հրամայել համապատասխանաբար ՀՀ պաշտպանության նախարարին և ԱՀ Պաշտպանության բանակի հրամանատարին` զինկոմիսարիատների միջոցով անհապաղ իրականացնել զինապարտ համապատասխան անձանց պարտադիր զորակոչ, ապահովել նրանց հանդերձավորումը, զինումը համապատասխան զենքով ու ռազմական տեխնիկայով, ինչպես նաև Շուշի տեղափոխումը:


Շուշին փրկելու համար գործի չի դրվել նրանից ոչ հեռու, Սյունիքում գտնվող, բավականաչափ սպառազինված 1-ին բանակային կորպուսը:
Եկեք մի պահ մտածենք, թե նման իրավիճակում ինչպես կվարվեր լուսահոգի Վազգեն Սարգսյանը…


Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր Հայաստանի Հանրապետության ղեկավարը, և Արայիկ Հարությունյանը լինելով ԱՀ ղեկավարը, չէին կարող չգիտակցել Արցախի Հանրապետության համար իրենց վերոնշյալ անգործության ճակատագրական հետևանքները (Շուշիի գրավումը գրեթե անխուսափելի էր դարձնում թշնամու կողմից մայրաքաղաք Ստեփանակերտի, այնուհետև ողջ Արցախի գրավումը), նաև նկատի ունենալով, որ ինչպես իրենք, այնպես էլ ՀՀ պաշտպանության նախարարությունը, Արցախի պաշտպանության բանակը, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը, ՊՆ ներկայացուցիչ հանդես եկող Արծրուն Հովհաննիսյանը, մասամբ նաև` ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը միասնաբար, կարծում եմ, կազմակերպված ձևով (այս հանգամանքը նույնպես պարտավոր է քննությունը պարզել) թաքցրել են իրականությունը, մասնավորապես` թշնամու կողմից Շուշիի գրավման վտանգը, ավելին` հանրությանը ներկայացնելով հաղթական, վարդագույն մի պատկեր (ամբողջը փաստագրված է ու հրապարակվելու է), դրանով բթացրել են մեր ժողովրդի վտանգի զգացողությունը, նրա գլխի տակ փափուկ բարձ դրել ու զրկել ինքնապաշտպանություն կազմակերպելու անհրաժեշտության գիտակցումից, կամքից ու վճռականությունից, արձանագրելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն իր վերոնշյալ անգործությամբ փաստացի օգնություն է ցույց տվել օտարերկրյա պետությանը Արցախի Հանրապետության հանդեպ թշնամական գործունեություն իրականացնելու համար, տիրապետելով նաև այլ փաստերի, հիմքեր ունեմ Նիկոլ Փաշինյանին մեղադրելու կամ առնվազն կասկածելու պետական դավաճանության (և ոչ միայն…), իսկ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին` կուրորեն նրա կամքը կատարելու կամ նրան չհակադրվելն Արցախի անվտանգությունից գերակա համարելու և իր անգործությամբ Փաշինյանին հանցակցելու մեջ:


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանը ՀՀ և ԱՀ քրեական դատավարության օրենսգրքերից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու պարագայում կրելու են անձնական պատասխանատվություն: Փաշինյանի և Հարությունյանի իշխանությունը հավերժական չէ:


Շարունակելի


Արթուր Հովհաննիսյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր