«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

17 նոյ 2020 14:14

Կիպրոսի ԱԳ նախարարը մտավախություն ունի՝Թուրքիան կղզու հյուսիսը կարող է բռնակցել մինչ 2023 թվականը

Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդիսը մտավախություն ունի, որ Թուրքիան՝ ներկայիս նախագահ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ, մինչ 2023 թվականը կարող է  բռնությամբ միացնել կղզու հյուսիսային հատվածը, եթե մինչ դա այդպես էլ չհասնեն կիպրոսյան հիմնախնդրի լուծմանը։ Այս մասին երկրի ԱԳ նախարարը երեկ հայտարարել է խորհրդարանում արտաքին քաղաքականության գերատեսչության հաջորդ տարվա բյուջեն ներկայացնելիս, տեղեկացնում է Cyprus Mail պարբերականի կայքը։


Ներկայացուցիչների պալատի ֆինանսների հարցերով կոմիտեում հանդիպման ժամանակ Խրիստոդուլիդիսը, վկայակոչելով միջազգային հանրության գնահատականները, «անձնական մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ գոյություն ունի Թուրքիայի կողմից [կիպրական] հյուսիսի բռնակցման վտանգ, եթե մինչ 2023 թվականը լուծում չգտնվի, երբ Անկարան նշելու է Թուրքական Հանրապետության հիմնադրման 100-ամյակը», հայտնում է պարբերականը։


«Ցավոք, [Կիպրոսի] օկուպացված շրջանները, Սիրիայի հյուսիսի շրջանները, Իրաքի հյուսիսի շրջանները պարոն Էրդողանի պոտենցիալ թիրախներն են, եւ սա մեզ պետք է մտահոգի, եւ մենք, իհարկե, մտահոգված ենք»,- ասել է նա՝  դիմելով խորհրդարանականներին։


Խրիստոդուլիդիսի խոսքով՝ Միջերկրական ծովի ամբողջ արեւելյան տարածաշրջանում, այդ թվում՝ Կիպրոսում շարունակվում են Թուրքիայի կողմից «աննախադեպ սադրանքները»։ Կրկին վկայակոչելով «միջազգային հանրության գնահատականները»՝ նա նշել է, որ դա տեղի է ունեցել միջազգային խնդիրները ժամանակակից թուրքական պետության հիմնադրման առաջիկա 100-ամյակի լույսի ներքո լուծելու «Էրդողանի նեոօսմանյան մոտեցման», մուսուլմանական աշխարհը գլխավորելու Անկարայի փրձերի պատճառով, ինչպես նաեւ տնտեսական ճգնաժամից իր քաղաքացիների ուշադրությունը շեղելու պատճառով, որին բախվում է Թուրքիան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր