Փոփոխություններ են կատարվել ավարտական քննությունների և փոխադրման կարգում          Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Vectra»-ն, կա 9 վիրավnր       Տեսանյութ.Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում ԱՄՆ 5-րդ նավատորմի շտաբին ու Սաուդյան Արաբիայում նավթավերամշակման գործարանի    

19 նոյ 2020 14:45

Ես վերջիններից եմ եղել, որ տեսել եմ Արցախի խաղաղ երկինքը ու առաջիններից, որ տեսել եմ՝ ինչպես է երկինքը սկսում պայթել

Դերասան Գեւորգ Գրիգորյանը պատմել է նախքան պատերազմի սկսվելը Շուշի կատարած այցի մասին։ Դերասանը Facebook-յան էջում մի քանի տեսանյութ ու լուսանկար է հրապարակել ու գրել.


«Սեպտեմբերի 23... Շուշի։


Հունվարից չէի եղել Արցախում կորոնավիրուսի պատճառով, հենց արգելքը հանեցին, սեպտեմբերի 12-ին՝ գիշերը ժամը 2-ի կողմերը, ճամփա ընկա ու գնացի, կարոտել էի ու չէի դիմանում։


Ես վերջիններից եմ եղել, որ տեսել եմ Արցախի խաղաղ երկինքը, ու առաջիններից, որ տեսել եմ՝ ինչպես ա երկինքը սկսում պայթել։


Ու հետո նորից երկինքը խաղաղվեց, բայց արդեն Շուշին մենակ թողեցինք, վայրենի ցեղերի հետ, անպաշտպան։ Արդեն, որ չդիմանամ, մենակ կարամ գլուխս պատերին խփեմ...»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր