Տեսանյութ.Մինչև լուսաբաց տավուշեցիները փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում       Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»    

19 նոյ 2020 15:39

Տեսանյութ.Ինչի՞ այս օրին հասանք, ինչի կոտորվեցին...որտեղ եղել են կանոնավոր զորքեր, նահանջներ չեն եղել

Առաջնագծի այն հատվածներում, որտեղ եղել են կանոնավոր զորքեր, այդտեղ կամ նահանջներ չեն եղել, կամ եղել են քիչ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը:

Նրա խոսքով՝ այսօր պատերազմից վերադարձած շատ մարդիկ հարցազրույցներ են տալիս, որը իրենց չի վերաբերվում, մասնավորապես, երբ զինվորը սկսում է քննարկել ԳՇ պետի որոշումները:

«Պատերազմի դաշտում զինվորը սնվում է պատերազմ վարելուն զուգահեռ՝ մի ձեռքի զենքը, մյուսում հացը, իսկ լուսանկարները, որ գետնին հանգիստ նստած սնվում են, դա խորքում է: Իրար գլխի հավաքված սննդի կազմակերպումը նաեւ հանցագործություն է, որովհետեւ բոլորին հրահանգված է, որ 2-3 հոգուց ավելի չպետք է մի տեղ կուտակվեն, որովհետեւ մեր հնարավորությունը օդում լուրջ պրոբլեմատիկ է եղել:

Մենք այս օրին հասանք նաեւ այն պատճառով, որ լրագրողները հարցազրույցների են հրավիրում մարդկանց, որոնք բանակում չեն ծառայել, բանակի կառուցվածքի եւ այլնի մասին պատկերացում չունեն, սակայն բանակի բարեփոխման առաջարկներ են անում: Բանակը հաղթելու արվեստ է սովորեցնում, ոչ թե սնվելու կամ լավ ապրելու»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ հաղթելու համար գիտելիք եւ ունակություն է պետք, հնարավոր չէ 20 հոգով ջոկատ կազմել ու գնալ հաղթել:
 
Մովսես Հակոբյանը նշեց, որ կար բարեփոխումների և սպառազինության ռազմական տեխնիկայի արդիականացման պլան`երկուսը զուգահեռ, որը կազմվել է 2018-2023 թթ․  համար իր՝ Գլխավոր շտաբի պետ եղած ժամանակ: Նա ասաց, որ այնուհետև նոր Գլխավոր շտաբի պետը և նոր պաշտպանության նախարարը փոփոխություններ են կատարել:

«Հիմա ես կանդրադառնամ մի փուլի, որը կոչվում է Զինված ուժերի կատարելագործման պլան, որի մեջ նաև ներառվում է Զինված ուժերի օպտիմալացում, «օպտիմալացում» բառն այստեղ կրճատում չէ: Այդ պլանը ենթարկվել է փոփոխության` հակառակ ուղղությամբ, այսինքն՝ մարտավարական օղակը կրճատվել է, և օպերատիվ օղակն ավելացել, ես փաստեր կբերեմ, որոնք անհերքելի են: Գլխավոր շտաբի և Պաշտպանության նախարարության վարչական կառույցը համարյա կրկնապատկվել է` 95 տոկոսով ավելացել է: Հրամանը շատ վատ հրաման է` համար 0038, հույժ գաղտնի հրաման: Դրա փոխարեն կրճատվել է մարտավարական օղակը` սկսած վաշտից, ավարտված գնդերով, կրճատվել է հինգ գունդ»,-ասաց նա և նշեց, որ դրանից բացի, Արցախի բոլոր պաշտպանական շրջաններում, որ պետք է ձևավորվեին, ևս մեկ գումարտակ կրճատվել էր:

«Ես մարգարե չեմ, և որևէ մեկը մարգարե չէ, որ կարողանա կռահել, որ հակառակորդը այ այսպես է հարձակվելու, բայց բոլոր դեպքերում հաշվարկները պետք է կատարես վատագույնի դեպքում»,-ասաց նա:

 ***
Որոշումս կայացրել եմ վարչապետի գիշերվա լայվից հետո, երբ կոչ արեց կռվող տղաներին վերադառնալ հրապարակ եւ իր խոսքով «վնգստացողներին» դուրս մղել հրապարակից: Այդ պահին արդեն իմ որոշումը կյանքի եմ կոչել եւ զեկուցագիր եմ գրել զորացրվելու»,-ասաց նա:
]

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր