Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

20 նոյ 2020 13:16

Սկանդալային փաստեր նորանշանակ արտգործնախարարի մասին․բացարձակ չի տիրապետում ղարաբաղյան բանակցությունների ո՛չ պատմությանը, ո՛չ էլ ընթացքին Mediaport

Mediaport Telegram-ալիքը սկանդալային փաստեր է ներկայացրել Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի մասին։

«1996 թ.-ից  ԱԳՆ-ում աշխատող Այվազյանն դիվանագիտական կորպուսի թերևս ամենահեղինակազուրկ կադրերից է:

Նա Արգենտինայում ՀՀ դեսպան է  նշանակվել բարերար Էդուրարդո Էռնեկյանին քծնելու և այդ պահին գործող դեսպանի դեմ վարկաբեկիչ զեկուցագրեր գրելու արդյունքում, որոնք հետագայում մոռացել է ջնջել համակարգչից՝ ծաղրի առարկա դառնալով ԱԳՆ-ում:

Դեսպան եղած ժամանակ Արա Այվազյանը զբաղվել է դիվանագիտական պետհամարանիշներով մեքենաների առքուվաճառքով, բայց սա նրա կենսագրության ամենախայտառակ դրվագը չէ: Ապրիլի 23-ին՝ Ցեղասպանության տարելիցի նախօրեին, նա, ընդունելով Արգենտինայում Թուրքիայի դեսպանի հրավերը,  առանց որևէ մեկին պահելու,  գնացել է Թուրքիայի դեսպանի հետ գինի խմելու և մեկնարկած ջահերով երթի պատճառով տևական ժամանակ չի կարողացել դուրս գալ Թուրքիայի դեսպանատնից:

Մեկ այլ խայտառակ դրվագ էլ կա. Արա Այվազյանի վարորդը հափշտակել է ՀՀ դեսպանության սեյֆում եղած կանխիկ դրամական միջոցները ու թեև բոլորը գիտեին նրա գտնվելու վայրը, սակայն ոչինչ չձեռնարկվեց հանցագործին պատժելու համար, քանի որ նա Ավյազյանների ընտանիքի մտերիմն էր:

Նա բացարձակ չի տիրապետում ղարաբաղյան բանակցությունների ո՛չ պատմությանը, ո՛չ էլ ընթացքին:

անդրադարձ կա նաև նախօրենին Նիկոլ Փաշինյանի կողմից արտգործնախարար նշանակված Արա Այվազյանին:

Ըստ Իսպանալեզու «Laseptima» պարբերականի՝ 2008 թվականի հունվար ամսին հրապարակած «Դիվանագիտական կոնտրաբանդա» վերնագրով  նյութի՝ Արա Այվազյանը տարբեր երկրների` ինչպես օրինակ Նիգերիա, Պակիստան, Չիլի, Մարոկկո, Բոլիվիա, Բելառուս  շուրջ 13  դիվանագետների հետ ներքաշված է եղել թանկարժեք մեքենաների առք ու վաճառքի, դրանք սեփականաշնորհելու և հարկային պարտավորությունները թաքցնելու գործողություններով զուգորդված կոնտրաբանդայի կազմում: Պարբերականը հատուկ շեշտել է, որ ներգրավված դիվանագետները հանցավոր սխեման իրագործելիս միտումնավոր օգտվել են իրենց դիվանագիատական անձեռնմխելիությունից»,- գրում է տելեգրամյան ալիքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր