Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

20 նոյ 2020 14:15

Թուրքիան նոր Օսմանյան կայսրություն է ստեղծում. շահերի բախում ունի բոլորի հետ, նաև Չինաստանի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս այցելել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն և ակնհայտորեն մատնանշել տարածաշրջանում իր հետաքրքրությունը։ Թեև ՄԱԿ-ը հուսով է, որ Կիպրոսի հակամարտությունը կկարգավորվի միասնական դաշնային պետության ստեղծման միջոցով, ինքնահռչակ հանրապետության առաջնորդ Էրսին Թաթարը, որը վայելում է Էրդողանի աջակցությունը, գտնում է, որ կղզու վրա պետք է գոյակցեն երկու անկախ պետություններ։


Քաղաքագետ, արևելագետ, «Մերձավոր Արևելքի ինստիտուտ» գիտական կենտրոնի հիմնադիր և նախագահ Եվգենի Սատանովսկիի կարծիքով՝ Թուրքիան նոր Օսմանյան կայսրություն է ստեղծում և դա ոչ մեկի համար այլևս գաղնիք չէ։


«Էրդողանը նոր Օսմանյան կայսրություն է կառուցում և այդ մասին խոսում է բացեիբաց։ Հյուսիսային Կիպրոսը Թուրքիան վերահսկում է 70-ական թվականներից և մտադիր է շարունակել վերահսկումը։ Էրդողանը երբեք չի թաքցրել Թուրքիան գերտերություն դարձնելու իր մտադրությունը և ակտիվորեն զբաղվում է այդ ուղղությամբ»,- հայտնել է նա։


Քաղաքագետի խոսքով՝ Թուրքիան շահերի բախում ունի բոլորի հետ՝  և՛ Եվրոպայում, և՛ Ասիայում, և՛ Մերձավոր Արևելքում:


«Սինցզյան-Ույգուրյան շրջանում նա Չինաստանի հետ ևս շահերի բախում ունի։ Էրդողանը պարզապես այդպիսին է», — նշել է Սատանովսկին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր