Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

23 նոյ 2020 15:08

Թուրքիան շոուի համար չէ Նախիջևանի սահման զորախումբ ուղարկել, պետք է պատրաստվել պատերազմի. պահեստազորի գնդապետ

Հրատապ պետք է ստեղծել մասնագիտական անկախ հանձնաժողով, որը հստակ գնահատական կտա պատերազմում պարտվելու պատճառների վերաբերյալ, իրավիճակը պետք է ճիշտ գնահատել ավելի մեծ արhավիրքն արդեն Հայաստանի սահմանին է սպասվում:


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պահեսատոզորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը: Նրա խոսքով՝ Թուրքիան Նախիջևանում բավականին մեծ զորակազմ շոուի համար չի ուղարկել: Ռազմական փորձագետը նաև նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օրեր առաջ ներկայացրած ճանապարհային քարտեզը, որով 6 ամսյա գործողություններ են ներկայացվում, սկզբունքորեն չկար դրված խնդիր, որով ռազմաքաղաքական ղեկավարությունն իր ժողովրդին պատրաստում է պատերազմի։


«Արցախի շրջանները հանձնելուց հետո, կարծում եք Հայաստանի ուղղությամբ բարձարդիր գոտիներում գալու են ձևի համար կանգնեն: Հանձնաժողովը կրկնում եմ՝ հիմա պետք է ստեղծել: Անդամների մեծ մասը պետք է բարձր որակավորում ունեցող զինվորականներ լինեն, օրինակ կարող են հրավիրվել նաև Նորատ Տեր-Գրգորյանցին, Արկադի Տեր-Թադևոսյանին և այլոց, ովքեր քաղաքականացված չեն, ճանպարհ են անցել: Նույն զենքի ձեռքբերումների հետ կապված էլ պետք է հասկանալ՝ ինչ առաջնահերթություն է տրվել, ինչի է փոխվել:


Այդ ժամանակ գուցե նաև հասկանանք, որ ռազմական ոլորտի պատասխանատուների որոշումները վերանայվել են քաղաքական որոշումների հիման վրա: Մովսես Հակոբյանի յուրաքանչյուր ասածին շատ ավելի լուրջ պետք է նայել, քան քարոզչական դաշտում ասել, որ ինքը ճիշտ բաներ չի ասում, հետո էլ ասել, թե դրանց մեջ գաղտնիք է պարունակում: Այս ամենը, եթե ավելի խիստ չգնահատենք, ժպիտ է առաջացնում: Մովսես Հակոբյանը հասկանում է՝ ինչն է պետական,ռազմական գաղնիքը, դեռ բաներ կա, որ չի էլ ասել»,-ասաց նա:


Հայկ Նահապետյանի խոսքով՝ պետք է հասկանալ կառավարման հետ կապված ինչ խնդիրներ են եղել՝ զորքերի վատ կառավարումից մինչև զորքերի բարոյահոգեբանական վիճակ, սխալ հրամաններ, ռազմաքաղաքական ղեկավարության մոտ առաջացած խուճապ:


«Ես կրկնում եմ՝ ավելի քան վստահ եմ՝ հաճախ քաղաքական որոշմամբ վետո է դրվել ռազմական ղեկավարության որոշումների վրա, ինչի իրավունքը չկար»,-ասաց նա:


Հայկ Նահապետյանը կարծում է, որ հասարակության այսօրվա ընկալումները, իշխանություններին որոշ դեպքերում արդարացնելը  մեզ համար սպառնալիք են:


«Երբ ՀՀ և ԱՀ քաղաքացիները իրավիճակը համարժեք չեն կարողանում գնահատել, ապա ունենում ենք այն, ինչ ունենք, ինչ եք կարծում պատերազմող Արցախում քաղաքացին ինչ մասնագիտության տեր նախագահ պիտի ընտրեին, գործարարի, թե հաղթնակած բանակի զինվորականի: Մենք կորուստներով հատուցում ենք մեր  կատարած բազում սխալների համար: Նույնը ՀՀ-ի պարագայում, պատերազմող երկրում իրավունք ունե՞ր ՀՀ քաղաքացին բանկում չծառայած, թերուս լրագրողին դարձնել վարչապետ: Հիմա քաղում ենք այն դառը պտուղները, որ 2018թ-ին Հայաստանում ցանեցինք, 2020 թ-ի մարտին էլ Արցախում: Մենք պետք է շատ-շատ դասեր քաղենք»,-ասաց նա:


Ռազմական փորձագետը նշեց, չնայած նրան, որ պարտության պատասխանտվությանը նաև բանակի ուսերին է, ինքնանպատակ չպետք է քննադատել, հիմա այն պետք է հզորացնել, ինչը կարող է  արվել առկա  խնդիրները  ճիշտ  գնահատելու, վերացնելու դեպքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր