Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ          Պարոն Քոչարյանի գիտելիքները և իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են       Արցախի վերաբերյալ իրական տեսնում եմ միայն վերադարձի իրավունքը, որը իր հետևից բերելու է գույքային որոշակի իրավունքների    

26 նոյ 2020 16:22

Դատարանը 2016-ին Թուրքիայում հեղաշրջման փորձի մասնակիցներին դատապարտել է ցմահ ազատազրկման

Հինգշաբթի թուրքական դատարանը ցմահ ազատազրկման մասին տասնյակ դատավճիռներ է կայացրել 2016-ի հեղաշրջման փորձի համար մեղադրվող գրեթե 500 ամբաստանյալներից ոմանց նկատմամբ, հաղորդում է Anadolu-ն:


Աղբյուրի համաձայն` F-16-ի 25 օդաչու դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ չորս քաղաքացիական անձ 79-ական ցմահ ազատազրկում է ստացել:


Անկարայի մերձակայքում գտնվող Աքինջի ռազմաօդային բազայում ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Աքին Օզթյուրքը եւ մյուսները մեղադրվել են հեղաշրջումը ղեկավարելու եւ կառավարական շենքերը, այդ թվում` խորհրդարանի շենքը ռմբակոծելու, ինչպես նաեւ` նախագահ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձի մեջ:


Դատավարությունն ամենաաղմկահարույցն էր պետական հեղաշրջման փորձին մասնակցության մեջ մեղադրվող հազարավոր մարդկանց դեմ տասնյակ դատական ​​գործընթացներից, որում Անկարան մեղադրել էր ԱՄՆ-ում բնակվող մահմեդական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր