Տեքստիլի գծով գործարանները լինելու են Գյումրիում՝ կտորի արտադրությունից մինչև կարի ֆաբրիկաներ          «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում, կան վիրավnրներ       Հունիսին կենդանակերպի այս նշաններին ֆինանսական առաջընթաց է սպասվում    

30 նոյ 2020 10:54

Բժշկի կանխատեսմամբ՝ կանխատեսում է նոր համաճարակ` տասնյակ միլիոնավոր մարդիկ կմահանան

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը կանխատեսում է նոր համաճարակ՝ մահացության բարձր աստիճանով։ Այս մասին, Lenta-ի հաղորդմամբ, նա գրել է իր Telegram ալիքում:
Բժիշկը բացատրել է, որ մարդիկ պատրաստ չեն COVID-19-ի նման համաճարակի: Մասնավորապես, դրանց դեմ պայքարի համար չկա համընդհանուր պատվաստանյութ:

«Եթե լինի վիրուս 35-40 տոկոս մահացության ցուցանիշով, ապա մինչ դրա դեմ պատվաստանյութը հայտնվի, տասնյակ միլիոնավոր մարդիկ կմահանան: Ես նկատի ունեմ, որ այժմ մենք պետք է բոլոր գիտնականների ջանքերը կենտրոնացնենք նման պատվաստանյութի ստեղծման վրա: Տրամադրեք ցանկացած գումար, միջոց: Կամ հետո շատ ավելի թանկ կլինի», - գրել է նա:

Մյասնիկովի խոսքով՝ մարդկությանը սպառնում է գրիպը՝ թռչնի կամ խոզի:

«Ինչպես գրում են վիրուսաբանները. Լուրջ համաճարակ մեզանից մի քանի մուտացիաների հեռավորության վրա է» - ընդգծել է մասնագետը:

Նոյեմբեր ամսվա սկզբին Մյասնիկովը կանխատեսում էր կորոնավիրուսային համաճարակի նոր գագաթնակետ: Նրա կարծիքով, հաջորդ տարի ևս մարդիկ ստիպված կլինեն ապրել «այս պիկերով», որը կլինի մայիսին և նոյեմբերին: Նա նաև հորդորել է պատրաստվել դրան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր