Բայդենի նախագահությունից պատրանք ունենալ պետք չէ. ԱՄՆ-ն առաջնորդվելու է իր շահերով, ոչ թե ամերիկահայության          Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը       Զինված տղամարդը վայր է դրել զենքն ու բաց թողել երեխային. ոստիկանության տեսանյութը    

30 նոյ 2020 12:34

Ինչո՞ւ է իրար խառնվել Փաշինյանը.Ավելի լավ է՝ ասես, թե ո՞նց եղավ, որ Քոչարյանի՝ ՌԴ այցե լելու համար կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական եկավ

Թե բա Քոչարյանը Արցախի նախկին նախագահներին խնդրել է, որ Նիկոլ Փաշինյանին խնդրեն, որ Պուտինը հանդիպի Քոչարյանի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Yerevan Today»-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Լո՞ւրջ ես ասում, Նիկոլ։ Ո՞ր Պուտինի, էն Պուտինի, որ Հայաստան էր այցելել, քո հետ առանձին հանդիպում չունեցավ, բայց գնաց Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը տեսակցությա՞ն, երբ քո ցուցումով Քոչարյանը կալանքի տակ էր։ Դու էլ կոնյակը առար ու վազեցիր օդանավակայան՝ հանդիպման տպավորությունը չեզոքացնելու, իբր թե։ Բա որ հանդիպում կազմակերպող ես, էդ ո՞նց ա, որ նախորդ տարվա հոկտեմբերից ի վեր չես կարողացել քեզ համար մի հանդիպում կազմակերպել, մարդը քեզ չի ընդունում արդեն 13 ամիս։

Ավելի լավ է՝ ասես, թե ո՞նց եղավ, որ Քոչարյանի՝ ՌԴ այցելելու համար անհրաժեշտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական եկավ, էն դեպքում, երբ երկրորդ նախագահը որևէ սիմպտոմ չուներ։

Թե բա՝ մեղադրանքի կողմին խնդրել եմ, որ Քոչարյանի անձնագիրը վերադարձնելուն չառարկի։ Լո՞ւրջ, Նիկոլ, էդ ո՞նց եղավ, որ Հայաստանի ամենաարդար դատավոր Դաբիբեկյանը նախագահի անձնագիրը արագի մեջ վերադարձրեց։ Հայտարարում էիր, որ որևէ դատավոր այլևս հրահանգ չի ստանալու։ Դե հիմա էդ ասա, քո այդտեսակ խնդրանքով չե՞ն երկու տարի կալանքի տակ պահել երկրորդ նախագահին։ Գուցե գործն է՞լ են քո խնդրանքով /կարդա՝ հրահանգով/ սարքել։

Նիկոլ Փաշինյանը երեկվանից ստի հերթական չափաբաժիններն է թողարկում։ Էս մարդը, որ պատերազմի ողջ ընթացքում մեզ խաբել է բոլոր թեմաներով, ամեն օր հող է զիջել, բայց ներկայացրել է հաղթանակ, Հադրութ, Ջեբրաիլ ու հազարավոր քառակուսի կիլոմետրեր էր տվել, բայց ներկայացնում էին, թե հաղթում ենք, հիմա էլի ստեր է ասում ու ուզում է հավատանք։

Ինչո՞ւ է իրար խառնվել Փաշինյանը, կարող ա՞ նրանից, որ երեկ երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարեց, որ եկող շաբաթ ամբողջ մանրամասներով կներկայացնեն իրականությունը։ Դողը, ընկել է ջանը։ Ավելի լավ է՝ սպասենք երկրորդ նախագահի արձագանքին, թե չէ, էս սուտասանը բոլոր չափերն անցնում է։

Նրանից իրականություն իմանալու ակնկալիք ունենալը, արդեն միամտություն էլ չէ, հիմարություն կլինի»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր