Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

08 դեկ 2020 13:35

Տեսանյութ.Դիմացից հայն է խփել, հետևից թուրքը, բենզինը լցրեք վառեք,քեզ եմ տվել, քեզնից էլ իմ երեխուն եմ պահանջում

Պաշտպանության նախարարություն ենք գնացել ենք, ոչ մեկին հետաքրքիր չէ մեր խնդիրը, տանելուց լավ խաբեցին տարան, բերելը ոչ մեկին հետաքրքիր չէ, թե այդ երեխաների ճակատագիր ինչ եղավ, արդեն 50 օր է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի ծնողը։


«Այն ժամանակ չգնացողին ասում էին՝ 15 տարի դատում են, բա գնացողի ճակատագիրը ի՞նչ եղավ, հետաքրքիր չէ՞, քեզ եմ տվել, քեզնից էլ իմ երեխուն քեզնից պահանջում եմ: Դիմացից հայն է խփել, հետեւից թուրքն է խփել, բենզինը լցրեք, վառեք, ես էսքան բան կարող եմ ասել մեր Կառավարությանը: Մենք կառավարություն չունենք, պետություն չունենք, որ երեխան գնաց, իր կյանքից գնաց»,- արցունքն աչքերին ասած կինը՝ դժգոհելով նաեւ, որ անհետ կորածների աշխատավարձերը չեն վճարում, չեմ մտածո՞ւմ, որ նրանց անչափահաս երեխաներ ունեն։


«72 ժամ հետո իրենք համարվել են անհետ կորած, աշխատավարձերը կտրվել են»,- հավելեց մեկ այլ կին։


Նշենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր