Գործարկվել է նորաբաց «Քո ձայնը» կայքը, փորձել ենք քաղաքացու իրավունքին միտված էջ պատրաստել
Գործարկվել է նորաբաց «Քո ձայնը» կայքը, որտեղ ներկայացվում է ինչպես ընտրության կարգը, այլև թեժ գիծը, որտեղ հնարավորություն կա նաև կոնֆիդենցիալության։ Այս մասին ասուլիսի ընթացքում ասել Է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։
«Ինչքան էլ, որ քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ, փորձել ենք հնարավորինս քաղաքացու իրավունքներից և քաղաքացու իրավունքին միտված էջ պատրաստել։ Ամենասկզբում ներկայացնելու ենք քվեաթերթիկը. մարդիկ անգամ պատկերացում չունեն, թե քվեաթերթիկը ինչ տեսք է ունենալու»։
