5 զոհերի գանգերը պետք է անհապաղ հետ բերել. Փարիզի Մարդու թանգարանում գտնվում են 18 հազար գանգեր, վախեցել են հրապարակել          Չինաստանը եւ Ռուսաստանը՝ որպես 2 երկրներ, որոնք «վտանգ են ներկայացնում բազմաբեւեռ աշխարհի համար.Պետք է դեմն առնել՝ խուսափելու սառը պատերազմից       Մարդկանց մոտ նվազում է Y քրոմոսոմը,ինչպես են ծննդաբերելու տղամարդկանց, դա կարող է հանգեցնել մարդկության ավարտին    

10 դեկ 2020 13:40

Մեզ ոչ ոք տեղյակ չի պահել, որ դեմներս թուրքեր են լինելու ու տենց գնացել ենք իրանց մեջ ենք մտել. անհետ կորած զինծառայողի եղբայր

«Մառախուղ չի եղել, մենք երեք պոստ ենք անցել, բայց մեզ ոչ ոք տեղյակ չի պահել, որ դեմներս թուրքեր են լինելու ու տենց գնացել ենք իրանց մեջ ենք մտել»,- ասաց անհետ կորած զինծառայողի եղբայրը, ով նույնպես եղել է ռազմաճակատում, մասնակցել է մարտական գործողություններին:

Դիտարկմանը, թե գնդապետն ասել է, որ հարձակում է եղել, զինվորները խուճապահար փախել են տարբեր ուղղություններով, այդ պատճառով հնարավոր չի եղել գտնել նրանց, տղամարդն ասաց. «Հարձակումը եղել ա սարերում ու անտառներում, և մենք մնացել ենք շրջափակման մեջ…Մեզ ասում են, որ կարա տասից քսան հոգի թուրք լինի, հասնում ենք ընդեղ ու տասը դառնում ա հինգ հարյուր»:

Հարցին, թե ոնց դուրս եկան շրջափակումից, տղամարդն ասաց՝ հրաշքով: «Մենք եկել-հասել ենք մեր ուժերով կիրի հանք, օգնություն ենք ուզել… Հետո իմացել ենք, որ էնտեղ մարդ չպիտի գնար, հրետանավորերը պիտի հրետակոծեին… Բանից դուրս ա գալիս՝ մենք պիտի էնտեղ չլինեինք, բայց գնացել ենք…»,- ասաց նա՝ նշելով, որ եղբայրն էլ երկրորդ ավտոբուսում է եղել ու իրար կորցրել են:

«Կապվել եմ Ղափանի բրիգադ՝ ասելով շրջափակում ա, վիրավոր զոհ ունեմ կողքս՝ օգնություն չեն ուղարկել: Բայց կոնկրետ էդ զորամասից իմ գործերն ուղարկում են ռազմական ոստիկանություն՝ որպես դասալիքի, որ Ջաբրայիլում ռմբակոծության տակից հասցրել եմ հետ քաշվել, սաղ եմ մնացել… Բա թող զբաղվեն էն հարցով, որ օգնություն եմ ուզել օգնություն չեն հասցրել»,- հավելեց տղամարդը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր