Բախվել են «Ford Focus»-ը «Scoda»-ն․վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, կա 3 վիրավոր          ՀՀ-ն և Թուրքիան որոշել են դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը հատուկ անձնագրեր կրողների համար       Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին բшխվել են «Lexus GX 470»-ը և «Daewoo»-ն, կա 3 վիրшվոր    

12 դեկ 2020 16:58

Դիակների փոխանակման գործընթացի շրջանակում ադրբեջանական համարանիշներով «Ուրալ»-ները Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ են եղել

Գորիսում երեկ ադրբեջանական համարանիշներով «Ուրալ» մեքենաները Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ են եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը` նշելով, որ դիակների դուրսբերման նպատակով մեքենաները Գորիս քաղաքով դեպի սահմանամերձ շրջաններ էին տեղափոխվում:

«Մեքենաները եղել են Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, դիակների փոխանակման գործընթացի շրջանակում: Մենք մեր դիերին ենք վերադարձրել, նրանք էլ իրենց դիերն էին դուրս բերում»,-ասաց քաղաքապետը:
Նշենք, որ երեկ համացանցում մի տեսանյութ էր տարածվել, որում ադրբեջանական համարներով  «Ուրալ»-ները երթեւեկում էին Գորիսում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր