Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում       Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

17 դեկ 2020 15:14

Թուրքական էքսպանսիան հասել է նաեւ Ուկրաինա.Բայրաքթարներով «հարված» հայ նախարարին

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն գործ է հարուցել այդ երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի դեմ, փողերի յուրացման հատկանիշով:


Արսեն Ավակովը Ուկրաինայում քաղաքական խոշոր դեր է ստանձնել 2013-ի իրադարձություններից հետո, փրկելով Ուկրաինան փլուզումից: Նախագահի փոփոխությունից հետո Ավակովը միակն էր, որ Պորոշենկոյի կառավարությունից մնաց Զելենսկու կառավարության կազմում:




Ավակովի առնչությամբ պատկերի հնարավոր փոփոխության քամի փչեց այն բանից հետո, երբ Զելենսկին նշանակեց Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն: Նրան ուզում էին նշանակել փոխվարչապետ, սակայն պաշտոնական Թբիլիսիի դեմարշից հետո Սահակաշվիլին նշանակվեց ռեֆորմների կոմիտեի ղեկավար: Սահակաշվիլու եւ Ավակովի միջեւ լարվածության մասին հայտնի է դեռեւս այն ժամանակից, երբ Վրաստանի նախկին նախագահը Օդեսայի նահանգապետ էր:


Միաժամանակ հայտնի է նաեւ, թե Վրաստանի նախկին նախագահն ինչպիսի հարաբերություն եւ վերաբերմունք ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ: Նրա նախագահությունը նշանավորվել է Վրաստանի համար կարեւոր ռեֆորմներով, բայց միաժամանակ նաեւ նրանով, որ երկիրը հանձնվել է թուրքական տնտեսա-քաղաքական էքսպանսիայի:


Ներկայում թուրքական էքսպանսիան հասել է նաեւ Ուկրաինա: Օրերս կնքվեցին սպառազինության վաճառքի, նաեւ Ուկրաինայում Բայրաքթարների արտադրության պայմանագրեր: Ռուսաստանյան փորձագիտական շրջանակները չեն բացառում, որ ուկրաինական ուղղությունը Թուրքիայի համար լինելու է Ռուսաստանի դեմ նոր թեժ ուղղություն: Էրդողանը հայտարարեց, թե Ղրիմը ուկրաինական կամ ռուսական չէ, այլ թուրքական: Հատկանշական է, որ դրան առանձնապես արձագանք չեղավ թե Մոսկվայից, թե Կիեւից:


Ավելին, Կիեւը շարունակում է Թուրքիայի հետ մերձեցումը եւ ուկրաինական զինուժը Բայրաքթարներով համալրելը: Դրանց առաջին «հարվածը» երեւի թե ստացավ ուկրաինական կառավարության եւ կայունության հայ նախարար Ավակովը, հարուցված քրգործով: Չի բացառվում, որ դա թուրքական պահանջ է:


Անկարան ըստ ամենայնի չի մոռացել 2020 թվականի ապրիլի 24-ին Կիեւի ԱԳՆ շրջաբերականի աղմուկը՝ հայերի ցեղասպանության մասին որեւէ հիշատակում չանելու հորդորով, երբ գործող կառավարությունից այն խախտեց միայն Արսեն Ավակովը. «Ողբերգությունը 105 տարեկան է։ Ողբերգություն, որն աշխարհը որոշեց չնկատել։ Բայց անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ։ Հիշենք, որպեսզի թույլ չտանք, որ այն կրկնվի», գրել էր Ավալովը 2020 թվականի ապրիլի 24-ին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր