Որոնողափրկարարական ջոկատին ադրբեջանցիներն այսօր թույլ չեն տվել մեկնել Ֆիզուլի․ Արցախի ԱԻՊԾ

«Որոնողափրկրարական խումբը, նախօրոք պայմանավորվածության համաձայն, այսօր մեկնել էր Ֆիզուլի, սակայն ադրբեջանցիները թույլ չեն տվել այնտեղ որոնողական աշխատանքներ կատարել։ Հիմա որոնողական աշխատանքներ են ընթանում Հադրութում, Ջաբրայիլում, Կուբաթլուում, Զանգելանում և Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մերձակայքում»,- հավելեց Հունան Թադևոսյանը։
Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1111 զոհված զինծառայողի մարմին:
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանցիները որոնողափրկարարական աշխատանք իրականացնող երեք խմբերի թույլ չէին տվել մտնել Հադրութ։