Տեսանյութ.Բռնությամբ սպանված 65-ամյա ճարտարցու աճյունը դեռ ադրբեջանական կողմը չի հանձնել          Ե՛վ Բաքվի կողմից ֆինանսավորվող, և՛ կիսապաշտոնական ռուսական լրատվամիջոցները միևնույն երգն են երգում       Մարտակերտի բնակիչը մարտական նռնակի պայթեցմամբ կատարել է սպանություն    

04 հուն 2021 12:51

Փաշինյանը գերիների հարցն իր վրայից քցում է, ըստ Ալիևի՝ նոյեմբերի 10-ից հետո բոլոր գերեվարվածները հանցագործներ են

Այն մղձավանջը, որը սկսվել է 2020թվականին, շարունակվում է, այդ թվում տարածքների հանձնումը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ նկատելով, որ մինչև հիմա մարդիկ են գերավարվում, զոհվում:

Մեդիափորձագետը նշեց, որ մկինչև հիմա անհասկանալի է՝ ինչքան զոհ, ինչքան վիրավոր, անհետ կորած ու գերեվարված մարդ ունենք. «Ալիևն ասում է, որ նոյեմբերի 10-ից հետո բոլոր գերեվարվածները գերի չեն, այլ զինվորական հանցագործներ են և չի պատրաստվում նրանց վերադարձնել, իսկ Փաշինյանը մատը մատին չի տալիս, որ դրանով զբաղվի: Եթե երկրի ղեկավար ունենայինք, հիմա այդ մարդը պետք է կաբինետներից դուրս չգար, Ալիևի հետ պետք է անընդհատ հանդիպեր, իսկ Փաշինյանը գերիների հարցն իր վրայից քցում է: Դրա համար 2020 թվականը շարունակվում է և այսօր փաստացի դեկտեմբերի 35-ն է»,-ասաց Տիգրան Քոչարյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունն այս օրերին պետք է հանրապետության հրապարակից տուն չգնար, մեդիափորձագետը նկատեց՝ հունվարի 3-ին կեղծ օրակարգ էր և ընդդիմության մեծ մասը գնաց Սբ. Գայանե եկեղեցի, քանի որ սպառնացել էին կաթողիկոսին ծեծել. «Ինչպես ազգն է բազմաշերտ, այնպես էլ ընդդիմությունն է բազմաշերտ: Ընդդիմության բավականին մեծ զանգված տունն է մնում, քանի որ չի ուզում գնա այս մի ընդդիմության հետևից, որը հարթակը վերցրել է»,-ասաց Տիգրան Քոչարյանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր