ՀԱԿ-ը «Ուժեղ Հայաստան»-ի հետ շատ լուրջ բանակցություններ է վարել, շատ մոտ էինք դաշինքի կնքմանը, հետո տեղի ունեցավ շրջադարձ          Հզոր ցիկլոնը Հայաստանի վրա պտտվելու է մինչև ապրիլի 13-ը, ապրիլի 15-ից տաք օդային հոսանքներն իրենց հետ կբերեն օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում       Բաքվում դեռ կան գերիներ, պահվող անձինք, այս մարդիկ պետք է օր առաջ ազատ արձակվեն    

11 հուն 2021 11:35

Ադրբեջանից սպառնում են Բայրաքթարով հարվածել ՀՀ պաշտոնատար անձանց. Մոսկվայում Ալիեւին կզգուշացնե՞ն

Հույս ունենք, որ այսօր Մոսկվայում ի հավելումն ռազմագերիների վերադարձի հարցի Ալիեւին նաեւ կզգուշացնեն, որ Հայաստանի պաշտոնատար անձանց Բայրաքթարով հարվածելու սպառնալիքները նոր սադրանք են Նոյեմբերի 9-ին ստորագրված տխրահռչակ հայտարարությունից հետո եւ դրա ակնհայտ կոպիտ խախտում: Այս մասին Facebook_ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:


«Նաեւ կարելի է հուշել, որ այցերը շարունակվելու են, իսկ նման սպառնալիքները՝ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված ուժի սպառնալիքի արգելքի սկզբունքի խախտում կամ առնվազն՝ ահաբեկչական ակտի սպառնալիք»,-հավելել է նա:


Հույս ունենք, որ այսօր Մոսկվայում ի հավելումն ռազմագերիների վերադարձի հարցի Ալիևին նաև կզգուշացնեն, որ Հայաստանի...


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր