Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

11 հուն 2021 15:57

Կորոնավիրուսի համավարակը հաղթելու միայն 2 հնարավոր մեթոդ կա

Կորոնավիրուսի համավարակը հաղթելու միայն 2 հնարավոր մեթոդ կա, պնդում է Պիրոգովի անվան ռուսական ազգային բժշկական հետազոտական ինստիտուտի վարակիչ հիվանդությունների եւ համաճարակաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Նիկիֆորովը (Ռուսաստան):


«Մենք ելք չունենք, երկու տարբերակ ունենք՝ մի մասը կհիվանդանա, մի մասը կհասցնի պատվաստվել»,- ասել է մասնագետը, փոխանցում է Lenta.ru-ն:


Մեկնաբանելով Ռուսաստանում կորոնավիրուսի «բրիտանական» շտամով վարակման առաջին դեպքի հայտնաբերումը՝ մասնագետն ասել է, որ դա չպետք է շոկ լինի: Հայտնի է, որ նոր շտամ են գտել Մեծ Բրիտանիայից վերադարձած ռուսաստանցու մոտ: Սակայն նրա մոտ հիվանդության ախտանշաններ չկան, եւ ներկայումս նա արդեն վիրուս չի արտադրում:


Վարակաբանի խոսքով` նորը ոչ մի կերպ չի տարբերվում սովորական շտամից` տարածման ավելի բարձր տեմպից բացի: Մինչ օրս «բրիտանական» մուտացիան գրանցվել է աշխարհի 50 երկրում, եւ դրա տարածումը կանգնեցնել հնարավոր չէ:


Հիշեցնենք, որ կորոնավիրուսի նոր շտամն առաջին անգամ հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում 2020-ի սեպտեմբերին, սակայն ակտիվորեն սկսել է տարածվել դեկտեմբերին: Նոր շտամի մուտացիաներն ազդել են սեպ սպիտակուցի վրա կորոնավիրուսի մակերեւույթին, որը պատասխանատու է թոքերի եւ մի շարք այլ օրգանների լորձաթաղանթում տեղակայված բջիջներին ամրակցման համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր