Բшխվել են «Chevrolet»-ը և «BMW»-ն, որոնցից մեկն այնուհետև բшխվել է կայանված «Mercedes»-ին, կա 3 վիրшվոր          Ռուսաստանից գնացքներն արդեն ուղևորվում են դեպի ՀՀ՝ Ադրբեջանի տարածքով, սա պատմական է       Դեկտեմբերի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

12 հուն 2021 15:34

Տեսանյութ.Օրեր առաջ տեխնիկա է մտցվել եւ 14 պարկով դիակներ են հանվել.ասում են 14 դիակ, բայց դա 14 պարկ է, ԴՆԹ-ով կպարզվի

Իմ տեղեկություններով, սահմանին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԱԾ-ների ղեկավարների հանդիպմանը ռազմագերիների եւ տարածքների հարցերն են քննարկվել: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ես նաեւ չեմ հասկանում մարդկանց կամ մեդիայի մոտեցումը. Եթե պետք է 100 անգամ հանդիպել եւ մեկ ռազմագերի գտնել, բերել: Եթե պետք է 100 անգամ էլ հանդիպել, որ մի եղբայրական գերեզման եւս հայտնաբերվի, որտեղ մեր զինվորներն են թաղվել ադրբեջանցիների կողմից, տեխնիկա մտցվի, հանվի այդ մարդկանց դիակներն այդտեղից, պետք է 100 անգամ էլ հանդիպել:

Հիմա դուք գիտեք, որ այդ հանդիպումների արդյունքում օրեր առաջ տեխնիկա է մտցվել եւ 14 դիակ է հանվել: Լրտվամիջոցներն ասում են 14 դիակ, բայց դա 14 պարկ է, ԴՆԹ-ով կպարզվի, թե քանի դիակ է: Ամեն ինչ պետք է անել: Եթե պետք է՝ ես էլ եմ պատրաստ գնամ հանդիպեմ»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր