26-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, ավտոմեքենան բռնկվել է          Երևանում «Mercedes»-ի բեռնախցիկից գողացել են 32 հազար դոլար և մոտ 4 մլն դրամ       Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 23-ի համար    

16 հուն 2021 20:03

ՀՀ-ում ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով․ սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում՝ հունվարի 16-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-ի գիշերն առանձին շրջաններում, 18-19-ը, 20-ի գիշերն ամենուրեք սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի, իսկ 19-ին՝ ամենուրեք ձյան տեսքով: Հունվարի 17-ին, 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Քամին՝  հարավային՝ 5-8մ /վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:


Օդի ջերմաստիճանը 19-21-ին աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով։
Երևան քաղաքում՝ հունվարի 16-ի ցերեկը, 17-ին, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ին՝ ձյան տեսքով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր