Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

20 հուն 2021 15:04

Մեր վրա սրբում են ոտքերը.Ադրբեջանը, հրավիրվել է G-20 գագաթնաժողովին Իտալիայի կողմից. Նիկոլը, ԱԳՆ-ն լռում են

Միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ Արցախում հերթական պատերազմ սանձազերծած ագրեսորը, հազարավոր կորած և խեղված կյանքերի համար պատասխանատու ռազմական հանցագործը՝ Ադրբեջանը, հրավիրվել է G-20 գագաթնաժողովին։ Հրավիրվել է՝ ուշադրություն՝Իտալիայի կողմից: Իտալիան, որը G20-ում իր նախագահության ընթացքում ինքն է ընտրում եւ գագաթնաժողովին հրավիրում իր համար կարեւոր պետություններին: Իտալիայի՝ երբեմնի Հայաստանի բարեկամ երկրներից մեկի, կողմից։ Որը միշտ մեր կողքին էր, և վշտի մեջ, և՝ ուրախության։ Այս մասին ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է Տելեգրամ ալիքում:


Որը Հայաստանին վերաբերող հարցերում առնվազն հավասարակշռված մոտեցումներ ուներ։ Հրավիրելով արյան մեջ թաթախված Ադրբեջանին G-20-ի գագաթաժողովին՝ Իտալիան նույնիսկ չէր էլ անհանգստանում ապահովել հավասարության սկզբունքը՝ գագաթնաժողովին հրավիրելով նաև Հայաստանին։ Նիկոլը, ԱԳՆ-ն, պաշտոնական գործիչները, և ընդհանրապես ողջ հասարակությունը ձևացնում են, թե ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել։ Մենք որոշեցինք, որ ամեն ինչ ետևում է և նոր առաջնայնություններ դրեցինք, այնպես որ, օրինակ, իտալացիներն ինչո՞ւ պետք է լինեն Հայաստանի ավելի մեծ հայրենասերներ, քան մենք՝ հայերս։


Վերը ասվածը հերթական վառ երևույթն է, և դրանից էլ ավելի դառը, ապացույցն է այն բանի, որ մեր դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը և պետական ինստիտուտները ջախջախված են և անգործունակ։ Նիկոլիզմը ներսից փլուզեց մեր պետությունը և զրոյացրեց Հայաստանի ազդեցությունը նրա սահմաններից դուրս։ Մենք կորցնում ենք արժանապատվությունը, մեր վրա սրբում են ոտքերը։ Եվ քանի դեռ մենք թույլ ենք տալիս, որ այդ դավաճանները ներկայացնեն Հայաստանը, աշխարհի արձագանքը չի կարող լինել (և չի էլ լինի) այլ։


Քանի դեռ մենք ինքներս մեզ չենք հարգում, ուրիշները մեզ հարգելու առիթ չունեն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր