«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է          Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

26 հուն 2021 11:14

Ադրբեջանի ԱԳՆ–ն դատապարտել է ռուս պատգամավորին՝ Ադրբեջանի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար

Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել է իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից ռուս պատգամավոր Վիտալի Միլոնովին՝ Ադրբեջանի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան:


«Ռուսաստանի Պետդումայի անդամ Վիտալի Միլոնովի հերթական սադրիչ քայլը ընդդեմ Ադրբեջանի լիովին հակասում է Ադրբեջանի և Ռուսաստանի բարձր մակարդակի հարաբերություններին:


Պետդումայի անդամի նման անպատասխանատու պահվածքը, որը չի համապատասխանում Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշմանը, փորձ է ստվեր գցել մեր երկրների հարաբերությունների վրա: Նրա ելույթը խարխլում է նաև տարածաշրջանի երկրների, այդ թվում` Ռուսաստանի ձեռնարկած քայլերը` տարիներ շարունակ թշնամությունը դադարեցնելու և ժողովուրդների միջև խաղաղություն, հանգստություն և համագործակցություն ապահովելու ուղղությամբ», – նշել է Աբդուլաևան։


Հիշեցնենք, որ Վիտալի Միլոնովը Ստեփանակերտ էր այցելել 2020-ի աշնանը ռազմական գործողությունների թեժ պահին: Իր այցի ընթացքում Միլոնովը դատապարտել է Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան Արցախի դեմ: Պետդումայի պատգամավորն իր այցի ընթացքում ընդգրկվել է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում» և սպառնալիքներ է ստանում ադրբեջանցիների կողմից իր հասցեին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր