Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

26 հուն 2021 14:58

Ձեզ հետաքրքրում է այդ մի բա՞ռը.Կան մարդիկ, որ բոլոր իշխանությունների ժամանակ շահից ելնելով խուժանություն են անում...Ես բոմժերից ներողություն եմ խնդրել...

Կան քաղաքացիներ, որոնք բոլոր իշխանությունների ժամանակ շահից ելնելով խուժանություն են անում ընդդիմության դեմ: Այդ մարդիկ էին հավաքված եւ ես նրանց անվանեցի այնպես, ինչպես անվանեցի։ Այս մասին այսօր Արարատի մարզում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով Գյումրի այցելության ժամանակ իրենց շարասյան ճանապարհը փակելու միջադեպին։

«Ամենահետաքրքիրն այն է, որ երկիրն այս վիճակում է, հետաքրքիր բաներ են տեղի ունենում, իսկ ձեզ հետաքրքրում է այդ մի բառը: Այո, ասել եմ, հետո բոմժերից ներողություն եմ խնդրել, որովհետեւ անօթեւան մարդկանց խիստ վիրավորել եմ՝ համեմատելով դրանց հետ»,- ասաց Մանուկյանը։
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը շարունակում է մարզային այցերը։

Արարատի մարզ այցի ընթացքում Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ նորմալ է, որ որոշ մարդիկ դեռ պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին։ Ըստ նրա, այդ մարդկանց հետ լուրջ աշխատանքներ պետք է տարվեն։
Հարցին, թե արդյո՞ք շարժումն իր ֆորմատը փոխելու է, Վազգեն Մանուկյանն արձագանքեց՝ ինչո՞ւ պետք է փոխի։

Դիտարկմանը, որ հասարակության մոտ տպավորություն է, թե պայքարը մաշվել է, ՀՓՇ-ի վարչապետի թեկնածուն արձագանքեց՝ ասելով, որ դա ընդամենը լրագրողի կարծիքն է։

«Շարժման առաջնորդների միջև խնդիրներ չկան։ Ես լրագրողներից եմ լսում, թե խնդիրներ կան։ Դա հնարովի է»,- նկատեց նա։

Լրագրողների դիտարկմանը, որ մինչ ՀՓՇ-ն պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, վերջինս անգամ նոր դեպսաններ է նշանակում, Վազգեն Մանուկյանն արձագանքեց. «Հրաժարական միևնույն է լինելու է։ Չի կարող այդ մարդը մնալ, այդպես չի լինի։ Կտեսնեք՝ ոնց կլինի դա»։

Հարցին, թե ի՞նչ արդյունք են տալիս մարզային այցելությունները, վարչապետի միասնական թեկնածուն պատասխանեց, որ շատ լավ են անցնում այդ հանդիպումները։

«Ես շատ բաներ եմ սովորում քաղաքացիներից։ Նրանց հետ կարողանում եմ կիսել իմ մտքերը։ Ես կարծում եմ, որ հանրության լայն շրջանակները կամաց-կամաց հասկանում են՝ ինչ է տեղի ունենում»,- նշեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր