Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

26 հուն 2021 16:38

Իմ տեղեկություններով, գաղտնի բանակցությունների արդյունքում որոշել են Ադրբեջանին հանձնել Հայաստանի բոլոր կղզյակները

Իմ տեղեկություններով, գաղտնի բանակցությունների միջոցով իրենք եկել են այն որոշմանը, որ Հայաստանի բոլոր անկլավները՝ կղզյակները, պետք է հանձնվեն Ադրբեջանին: Այս մասին Արարատում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ իր տեղեկությունները 100 տոկոսանոց չեն:

Մանուկյանը հիշեցրեց, որ բացի Տիգրանաշենի մասին հարցին չպատասխանելը, Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ պետք է մտածել Արծվաշենի մասին. «Այսինքն, ինքն ուզում է, որ խոսակցություն լինի կղզիների մասին: Կարծում եմ, որ ներքին պայմանավորվածություն ունեն, հիմա ռիսկ չեն անում խոսել այդ մասին, սակայն ինչ-որ ժամանակ հետո կասեն»:

Խոսելով եռակողմ հայտարարության մասին՝ Մանուկյանը հայտարարեց, որ մենք ուժ չունենք դրանք չկատարելու համար. «Իսկ այն կետերը, որոնք գրված չեն, ինչո՞ւ պետք է կատարենք: Ինչը գրված չէ, իրավունք ունենք չկատարելու: Դա կախված է նրանից, թե ով կլինի իշխանության»:

Վազգեն Մանուկյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը դուրս չի գա պաշտոնից, եթե անգամ մարդիկ գնան քվեարկեն ու պահանջեն դա. «Բացառվում է, մինչև վերջ պահելու է, իր տերերն էլ են պահանջելու, որ պահի այդ իշխանությունը»,-ասաց նա Արարատում:

Մանուկյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ խոսելու իմաստ ընդհանրապես չկա. «Ես մի անգամ ասել եմ, եթե ինքն ասի, որ Վազգեն Մանուկյանը թող գա ինքն առաջարկում է իր փոխարեն վարչապետ, ես կասեմ, որ չեմ ուզում: Ես այդ մարդու հետ չեմ ուզում խոսել, այդ մարդն իմ թշնամին է: Ինքը մեր ժողովրդի թշնամին է, ես նրա հետ խոսելու բան չունեմ»,-ասել է նա:
Վազգեն Մանուկյանն Արարատում հայտարարեց, որ փետրվարի 18-ին հսկայական հանրահավաք են անելու, եթե մինչ այդ որևէ փոփոխություն չլինի: Նա նշեց, որ փետրվարի 18-ին է սկսվել Ղարաբաղյան շարժումը, իսկ 1920 թվականի փետրվարի 18-ին Դաշնակցության ապստամբությունն է եղել, այդ ժամանակ ևս երկիրը ծանր վիճակում էր գտնվում:

Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Մանուկյանն ասաց, որ իրենք էլ են ուզում արտահերթ ընտրություններ, սակայն դրանք պետք է լինեն ոչ հիմա ու ոչ Նիկոլ Փաշինյանի կազմակերպածով. «Եթե մարդը երկիր է ծախել… պատկերացրեք, որ արտասահմանյան լրտեսները հավաքվել են կառավարությունում ու կազմակերպում են ընտրություններ: Դա ինչո՞վ է վերջանալու»:
Մանուկյանը  կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությամբ նպատակ ուներ մասերի բաժանել ընդդիմադիր դաշտը, ինչը տեղի չունեցավ. «Ես չեմ հավատում, որ ընտրություններ կլինեն, սակայն եթե լինի ես որևէ ձևով չեմ մասնակցելու այդ ընտրություններին: Դա խայտառակություն կլինի: Դա նշանակելու է ջնջել ամեն ինչը, մոռանալ պատերազմը: Ես կտրականապես դեմ եմ այդ ընտրություններին և դրանց մասնակցությանը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր