Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին          Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին       Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ    

26 հուն 2021 17:17

Ալիևն ու Էրդողանը հավանություն են տվել թուրքի՝ Շուշիում դպրոց կառուցելու առաջարկին

Թուրքական Ազգայնական շարժում կուսակցության (MHP) ղեկավար Դևլեթ Բահչելին, ելույթ ունենալով կուսակցության խորհրդարանական խմբակցության առջև, անդրադարձել է «Գորշ գայլերի» (Ülkü Ocakları – MHP-ի երիտասարդական կառույց) գործունեությանը. հայտնում է ensonhaber.com-ը։

Ելույթում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության հետ կոալիցիա կազմած MHP ղեկավարը հայտարարել է, որ bozkurt–ները (գորշ գայլերը թուրքերեն) նախատեսում են Շուշիում դպրոց կառուցել, որը կկրի Ադրբեջանի օրհներգի հեղինակ Ուզեիր Հաջըբեյլիի անունը (Հաջըբեյլին ցարական Ռուսաստանի ժամանակ Շուշիի շրջանի մեջ մտնող Բաղամեջ գյուղից էր ծնունդով)։

Թուրք ազգայնամոլ գործիչը հայտնել է, որ արդեն ստացել է թուրք և ադրբեջանցի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի համաձայնությունը, որոնց հայտնել է, որ շինարարությունը կարող  է սկսվել արդեն այս տարվա հունվարի 30-ից։

Նա տեղեկացրել է, որ առաջիկա օրերին տեղի կունենա դպրոցի հիմքի տեղադրման արարողությունը: Թուրք կուսակցապետը ցուցադրել է նաև դպրոցի նախագծի նախնական տարբերակը և ավելացրել է, որ շինարարական աշխատանքներն ավարտվելուն պես ուսումնական հաստատությունը կտրամադրվի Ադրբեջանին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր