Վարչապետի մեկնաբանությունը բազմաթիվ օգտատերերի չի գոհացրել.Այլևս ոչ մի էժանագին «կրուտիտ» չի անցնելու
Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով Շուշի քաղաքի մասին, նշեց, որ ԱԺ-ում արած իր հայտնի հայտարարությունը Շուշիի կարգավիճակի, ոչ թե ծագումնաբանության մասին էր, մենք պատմական հարց չենք քննարկել, թե Շուշին ով է հիմնադրել, ովքեր են ապրել Շուշիում 20-րդ դարի սկզբին:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ԶՈւ կազմավորման տոնին Եռաբլուրում, ի պատասխան լրագրողներ հարցին, թե արդյոք Շուշին ադրբեջանակա՞ն է համարում, ինչի մասին նա հայտարարել է Ազգային ժողովում, Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Իմ մեջբերումը թղթի վրա կբերեք Դուք անձամբ, որ ես ասել եմ, թե Շուշին ադրբեջանական է, և ուղիղ եթերում ես Ձեզ կպատասխանեմ»:
Վարչապետի մեկնաբանությունը, սակայն, բազմաթիվ օգտատերերի չի գոհացրել։ Ֆեյսբուքյան լայվը հեղեղված է բազմաթիվ քաղաքացիիների բացասական մեկնաբանություններով, քննադատություններով և վիրավորանքներով։ Օգտատերերը Փաշինյանին մեղադրում են կրկին ստելու, դավաճան լինելու և հողերը վաճառելու մեջ, հորդորում են լռել և այլևս ուղիղ եթեր չմտնել։ Ներկայացնում ենք նմանօրինակ բազմաթիվ մեկնաբանություններից մի քանիսը։
***
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ազգադավի մի քանի րոպե տևած լայվն ի զորու եղավ ապացուցել, որ ՀՀ քաղաքացիների հետևողականության արդյունքում այլևս ոչ մի էժանագին «կրուտիտ» չի անցնելու։
Դավաճաններն ու ստերը մեր երկրում տեղ չունեն։
Հ.Գ. Հիմարները գիտեն ամենաբարձր սարն իրենց տեսածն է»:
Դավաճաններն ու ստերը մեր երկրում տեղ չունեն։
Հ.Գ. Հիմարները գիտեն ամենաբարձր սարն իրենց տեսածն է»: