Զենքի մատակարարումների հետ կապված գործում ձերբակալությունների շարք է սկսվում, և շղթան ձգվում է դեպի ՊՆ․«Ժողովուրդ»
![](https://hraparak.am/uploads/images/image_750x_5d3b51707d967.jpg)
Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունը զենքի առուվաճառքի կոռուպցիոն գործարք է բացահայտել Պաշտպանության նախարարությունում։ Խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով բերման է ենթարկվել «Պատրոն Դավոն», որը նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականն էր։ Նկատենք, որ այս քրեական գործը հարուցված է եղել մինչև արցախյան պատերազմը, և գործի քննությունը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում ընթանում էր:
Սակայն պատերազմից հետո ԱԱԾ-ն միանգամից այլ տեմպերով գործի անցավ, և, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, ամեն ինչ չի ավարտվելու միայն Դավիթ Գալստյանին մեղադրանք առաջադրելով: Նա միայնակ չէ ներգրավված այս գործում. նրանից բացի, Պաշտպանության նախարարության այլ պաշտոնյաների անուններ էլ կան ԱԱԾ-ի տեսադաշտում, որոնք կարող են կապ ունենալ զենքի մատակարարումների հետ: Այսպիսով, կարող ենք փաստել, որ ձերբակալությունների շարք է սկսվում, և շղթան ձգվում է հենց դեպի Պաշտպանության նախարարություն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: