Տեսանյութ.Ադրբեջանցիները միջազգային հարթակներում շարունակելու են մեզ դեմ տալ Փաշինյանի և իր շրջապատի անհեթեթ մեկնաբանությունները

«Ադրբեջանական և թուրքական քարոզչության հիմնական թեզերը, որոնք մենք տարիներ շարունակ հերքել ենք, մերժել ենք և այդ ապատեղեկատվության դեմ պայքարել ենք միջազգային հարթակներում, այսօր փորձում են հրամցնել մեր իսկ իշխանությունները, ինչն աբսուրդ է։ Օրինակ՝ սկսած Շուշին «Շուշա» անվանելուց կամ հարցադրումներ անելուց, թե արդյոք Շուշին հայկական է և խոսել դեմոգրաֆիական վիճակագրությունից՝ չխոսելով, որ դա հայերի ջարդերի արդյունքն է։ Դա ապազգային քաղաքականության մարմնավորում և դրսևորում է, որովհետև Ադրբեջանը փաստացի վերցնում է դա, տարածում է իր մոտ՝ ասելով, որ Հայաստանի ղեկավարությունը կրկնում է այն, ինչ մենք տարիներով ասում ենք և իրենք համաձայն են»,- նշեց նա՝ հավելելով, որ իշխանությունները կարող են գնալ, բայց մենք մնում ենք, շարունակում ենք ապրել, իսկ Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմը չի ավարտվել և այդ մարդիկ միջազգային հարթակներում շարունակելու են մեզ դեմ տալ Նիկոլ Փաշինյանի և իր շրջապատի անհեթեթ մեկնաբանությունները։
Նրա խոսքով՝ որևէ գիտակից, արժանապատվություն ունեցող և պատմություն իմացող հայ չի կարող ընդունել նման թեզեր և առաջնորդվել դրանցով, սակայն հասել ենք այնպիսի աբսուրդի, որ ստիպված ենք մեր հանրության ներսում նման դիսկուս վարել և բացատրել մեր իսկ իշխանություններին, որ իրենք հիմարություններ են խոսում։