Ռուսական բանակը կստեղծի ռադարների անտեսանելի «Դրել» ավիառումբ, որը թույլ կտա հարվածել օբյեկտներին՝ առանց ներթափանցելու պաշտպանության միջոցների գոտի          Բա ասում էիք՝ երկաթգիծ, բա ասում էիք՝ ճանապարհ բացել...մինչդեռ հաջորդ մասշտաբային զորավարժությունը տեղի է ունենալու Նախիջևանում       Տեսանյութ.Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստանի» հավաքը՝ Ազատության հրապարակում    

10 փետ 2021 14:58

Անհետ կորած զինծառայողների հարազատների վերջին հույսը Ռոբերտ Քոչարյանին դիմելն է

Անհետ կորած զինծառայողների հարազատները ՌԴ դեսպանության դիմաց են, նրանք ուզում են Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին նամակ փոխանցել։ Դեսպանատան առջև հավաքվել են Էջմիածնի քիմիկների զորամասի 40 անհետ կորած զինծառայողների հարազատները։

«Բոլոր պատկան մարմիններին դիմել ենք, ոչ ոք չի կարողանում մեզ օգնել, մեր տղաների վերադարձի հարցով ոչ ոք չի զբաղվում։ Հիմա ուզում ենք դեսպանը լսի մեզ ու գուցե նոր պայմանագիր ստորագրեն գերիների համար։ Այսպես չի լինի, ինչքան սպասենք»,–ասաց անհետ կորած զինվորներից մեկի հայրը` Տիգրան Ադոյանը։
Անհետ կորած զինվորներից մեկի մայրն էլ` Անահիտ Ադոյանը, նշեց, որ արդեն չգիտեն` ում դիմեն։ «Եթե այսօր ծնողներն են եկել ու իրենց երեխաներին են ուզում վաղը կառավարության առջև բերեն, երեխաներն են գալու և իրենց պապաներին ուզելու։ Թող նայեն այդ երեխաների աչքերի մեջ ու ասեն` իրենց հայրն ուր է»,–ասաց տիկին Անահիտը։

Նրա խոսքով` իրենք տեղեկություններ ունեն, որ իրենց երեխաները ոչ թե զոհվել են, այլ գերի են։ Տիկին Անահիտը հիշեցրեց, որ իրենց տղաների խմբից մեկին, որը գերի էր ընկել, արդեն իսկ Հայաստան են բերել։ Նա ասաց նաև, որ քանիցս նամակներով դիմել են ՌԴ դեսպանին էլ, սակայն որևէ պատասխան չեն ստացել։

Որոշ ժամանակ դեսպանատան առջև սպասելուց հետո ծնողները հայտնեցին, որ նամակը կտանեն այն մարդկանց, որոնք հիմա ուզում են իշխանության գալ։ Մասնավորապես, նրանք որոշեցին այն հանձնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` խնդրելով զբաղվել իրենց տղաների հարցով։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր