Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում ամեն մի շշուկ պետք է ուշադրության արժանանա Հայաստանում          Նշաններ, որոնցով կարելի է կասկածել մոտալուտ թրոմբոզը       Տեսանյութ.Պարենի մատակարարումն առաջնագծում խաթարվել է. եղել են ժամեր, երբ անհնար է եղել սննդի առաքումը    

12 փետ 2021 15:59

Լավրովը պատասխանել է ապօրինի ծնված որդու մասին լուրերին

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն արձագանքել է սոցցանցերում իր ապօրինի ծնված որդու մասին լուրերին: «Սոլովյով Live» YouTube-ալիքի եթերում Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք իր վրա ազդում են այդ վիրավորանքները, իր ընտանիքի անդամների վրա «կեղտ շպրտելու» փորձերը՝ Լավրովն ասել է. «Ես ինքս դրանք չեմ կարդում»:


«Օրինակ, 6-7 ամիս առաջ ռեպորտաժ ցույց տվեցին (ինչպես միշտ՝ անանուն) այն մասին, որ ՌԴ ԱԳՆ ստորաբաժանումներում աշխատում է իմ ապօրինի ծնված որդին»,-հավելել է նա:




«Սակայն նա չի այցելում հորը: Հավանաբար, լավ է վաստակում»,-կատակել է նախարարը:


Նրա խոսքով՝ «կառավարության ոչ մի անդամ, առավել եւս արտաքին գործերի նախարարն իրավունք չունի իրեն թույլ տալ հունից հելնել»:


«Անկեղծ ասած՝ դա ինձ հեշտ է տրվում: Սակայն նրանց, ում վրա դա ազդում է, խորհուրդ կտամ զսպել արդարացի զգացմունքներն ու հույզերը»,-ասել է Լավրովը:


Նա նկատել է, որ «Հոլիվուդում վաղուց կար մի ասացվածք՝ «Never let them see you sweat» («Երբեք նրանց հնարավորություն մի տվեք տեսնելու, թե ինչպես եք դուք քրտնել»)»:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր