Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

15 փետ 2021 11:18

Մենք կմնանք անսասան.Ռուսաստանաբնակ ջավախահայերը հրաժարվել են Զարեհ Սինանյանի և ՀՀ ներկայիս իշխանության ցանկացած ներկայացուցչի հետ հանդիպումից

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի Զարեհ Սինանյանը փետրվարի 17-28-ը աշխատանքային այցով գտնվելու է ՌԴ-ում, այցելելու է Մոսկվա, Տյումեն, Չելյաբինսկ և Եկատերինբուրգ քաղաքներ։


Փետրվարի 17-ից 22-ը Սինանյանը լինելու է Մոսկվայում, որտեղ նախատեսում է հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։


«Ռուսաստանի Ջավախքյան սփյուռք» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ՀԿ–ն հրաժարվել է Սինանյանի հետ հանդիպելու առաջարկից։


«Հարգելի՛ ընկերներ և գործընկերներ


Երեկ նմանատիպ հաղորդագրություն ենք ստացել ՀՀ Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի օգնականից։


Հայտնում ենք, որ մենք՝ «Ռուսաստանի Ջավախքյան սփյուռք» հասարակական կազմակերպությունը, հրաժարվում ենք Զարեհ Սինանյանի, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախարարական կաբինետի ցանկացած այլ ներկայացուցչի հետ հանդիպումից։


Սա մեր հաստատակամ որոշումն է և մինչև ՀՀ իշխանությունների փոփոխությունը կմնա անսասան»,– գրել է «Ռուսաստանի Ջավախքյան սփյուռք» ՀԿ–ն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր