Վախեցնո՞ւմ են, թե՞… «Քայլողներն» էլ են ապշել Քոչարյանի հայտարարությունից. «Փաստ»
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-01/1547716143_1111-n141835-1.jpg)
Երեկ ողջ օրվա ընթացքում մեդիատիրույթում և սոցցանցերում բուռն քննարկման և քննադատության առարկա դարձավ այս հայտարարությունը։ Մասնավորաբար, թե փորձագիտական շրջանակները, թե այլ քաղաքացիներ ուշադրություն էին հրավիրում այն հանգամանքին, որ պետության՝ կրակելու իրավունք ունենալու մասին բարձրաձայնում է 2018-ի ապրիլի 13-ին Ռադիոտան շենքն օրը ցերեկով գրաված ուժի ներկայացուցիչը, ՊՊԾ գունդը զենքով գրավածներին կառավարությունում պաշտոնապես ընդունած, դատարանների շրջափակում կազմակերպած անձի թիմակիցը:
Ինչ վերաբերում է «ժողովրդի իշխանության» ներկայացուցչի՝ ժողովրդի դեմ զենք կիրառելու հնարավորության մասին բարձրաձայնման պատճառներին, ապա կան կարծիքներ, որ Անդրանիկ Քոչարյանի բերանով իշխանությունը սպառնում է, սակայն քիչ չեն կարծիքները, որ սրանով իշխանությունը ի ցույց է դնում սեփական վախերը…
Ի դեպ, «Փաստի» տեղեկություններով, նույնիսկ «քայլողների» մեջ քիչ չեն եղել այնպիսիք, որոնք ապշել են Ա. Քոչարյանի հերթական անհավասարակշիռ հայտարարությունից. ոմանք երեկ նեղ շրջապատում նաև կոշտ գնահատականներ են հնչեցրել վերջինիս հասցեին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: