Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

23 փետ 2021 11:14

Պետական գումարներ է, որ մսխում են...Զոհվածների հարազատներն ամիսներով պետությունից իրենց հասանելիք գումարներն են սպասում ու չեն ստանում

Զոհված սպաների ու պայմանագրայինների կանայք՝ 2–3 անչափահաս երեխաներով, ամիսներով պետությունից իրենց հասանելիք գումարներն են սպասում ու չեն ստանում։


Զորակոչված պահեստազորայինները, որ ամիսներով ռազմաճակատում են եղել, հիմա չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք հատուցումները։ Ոմանք նույնիսկ չեն կարողանում ապացուցել, որ իրենք կռվի են եղել, որովհետև ցուցակները, զինգրքույկները կորել են անպաշտպանության նախարարության ընդերքներում։


Որոշ տեղերում զինվորները վրաններում են ձմեռն անցկացնում, որովհետև անպաշտպանության նախարարությունը նույնիսկ թեթև մոդուլային շինություններ չբաշարեց կառուցել 3+ ամսում։


Կրճատվում են առողջապահության, կրթության ծախսերը։


Նիկոլենք հարկերն են ավելացնում, զուգահեռ հարյուրավոր միլիոնների պարտքեր վերցնում, որ կարողանան թոշակ ու աշխատավարձ տալ։


Զուգահեռաբար նիկոլաթուրքերը պետական գումարներ է, որ մսխում են...


Կարեն Վրթանեսյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր