Երկրի դավաճան ղեկավարը փորձելու է հայ ժողովրդին իրար դեմ հանել՝ նոր զոհեր, նոր արյունահեղություն չի կարելի թույլ տալ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ազատամարտի վետերանների միությունը միանում է Հայրենիքի փրկության շարժման և Գլխավոր շտաբի հայտարարությանը՝ ևս մեկ անգամ պահանջելով վարչապետի հրաժարականը։
Սիրելի հայրենակիցներ կոչ ենք անում սթափության և ողջախոհության, մի տրվեք սադրանքի, բոլորս հայեր ենք անկախ նրանից, որ մեզ բաժանեցին սևերի ու սպիտակների: Երկրի դավաճան ղեկավարը փորձելու է հայ ժողովրդին իրար դեմ հանել, մենք այս պատերազմում կորցրել ենք բազմաթիվ զավակների, նոր զոհեր, նոր արյունահեղություն չի կարելի թույլ տալ։
Իմ հայ ժողովուրդ, դու միշտ եղել ես խոհեմ, դու կարող ես ճիշտ որոշում կայացնել այս կարևոր ու վճռորոշ պահին։ Նորից կոչ եմ անում չտրվել սադրանքի, չաջակցել կապիտուլյանտ դավաճանին և կանգնել Հայրենիքի փրկության շարժման, մեր երկրի Գլխավոր շտաբի՝ Հայաստանի անվտանգության միակ երաշխավորի կողքին, ի նպաստ մեր երկրի խաղաղության ու հետագա զարգացման։
Ազատամարտի վետերանների միություն