Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

25 փետ 2021 16:00

Ես ապավինում եմ մեր ժողովրդի իմաստնությանն ու ողջախոհությանը.«Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր

Այս իրավիճակին հասնելը կանխատեսելի էր եւ կանխելու բոլոր գործիքները իշխանության ձեռքում էին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ«Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

«Այս իրավիճակին հասնելը կանխատեսելի էր եւ կանխելու բոլոր գործիքները իշխանության ձեռքում էին եւ են, ինչի մասին բազմիցս խոսել եմ մինչեւ հրաժարականս, ցավոք` ապարդյուն, միակ լուծումն այսօր, հնարավորինս սեղմ ժամկետներում, ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ  գնալն է, պետք է բացառել զինված հեղաշրջման եւ քաղաքացիական բախման որեւէ փորձ։

Ես ապավինում եմ մեր ժողովրդի իմաստնությանն ու ողջախոհությանը,  հիշենք, որ մենք դեռ սգում ենք մեր որդիների մահը, միմյանց դեմ դուրս գալու եւ միմյանց  արյուն թափելու ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ»,- գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր