Հայաստանի համար գազի գինը կարող է զգալիորեն բարձրանալ          Տեքստիլի գծով գործարանները լինելու են Գյումրիում՝ կտորի արտադրությունից մինչև կարի ֆաբրիկաներ       «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում, կան վիրավnրներ    

26 փետ 2021 11:54

Տեսանյութ.Ձեզ ո՞ւմ տեղն եք դրել, ո՞վ եք, որ մեզ հետ սենց վարվեք. ԱԺ խորհդրդի նիստը չկայացավ

Ազգային ժողովում ժամը 11։00–ին նախատեսված խորհրդի նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։ «Իմ քայլը» խմբակցությունից ԱԺ խորհրդի կազմում ընդգրկված պատգամավորներից ոչ մեկը չէր ներկայացել նիստին։ 


 «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր դժգոհությունը հայտնեց ԱԺ նախագահի խորհրդականին, որ  նույնիսկ նա չի ներկայացել ներկայացել նիստին։


«Սա մանուշակ մանկապարտեզ չի, ժամ կա, որ պետք է նիստը բացվի։ ԱԺ նախագահը Սահմանադրությամբ երկրորդ պաշտոնյան է, մարդն իր գործառույթը պետք է կատարի, գոնե գա նիստը բացի, ասի՝ քվորում չկա։ Հիմա ո՛չ գալիս են ասեն, որ ԱԺ նախագահն ուշանում է, ո՛չ ասում են՝ չի գալու, ո՛չ էլ հանձնարարել է նիստը խոսնակներից մեկը վարի, ձեզ ո՞ւմ տեղն եք դրել, մտածում եք ո՞վ եք, որ կարող եք մեզ հետ սենց վարվել»,– նկատեց Մարուքյանը։


Նիստին ներկա էին նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր