Բանակի նկատմամբ ոտնձգությունները, ուղղված բոլոր հարվածներն, որը իրականացրել էին այս իշխանությունները հետպատերազմյան իրավիճակում, կարծես թե բաժակը լցրել էր

Նա նկատեց, որ ձերբակալություններ չլինելը, կոշտ ուժ չկիրառելը, արդեն իսկ ցույց է տալիս, որ իշխանությունները հասկանում են, որ ցանկացած կոշտ միջոց բերելու է ավելի ուժեղ հակազդեցության՝ արագացնելով բոլոր այն գործընթացներն, որոնք սկիզբ են առել վերջին օրերին:
Անդրադառնալով ԱԱԾ ղեկավարի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մոտ գնալու և նրա վրա ճնշումներ գործադրելով հրաժարականը պահանջելու մասին լուրին՝ Տիգրան Աբրահամյանը հայտնեց, որ պետք է սկսել նրանից, որ Արայիկ Հարությունյանը չի կարող Օնիկ Գասպարյանի վրա ճնշումներ գործադրել:
«Օնիկ Գասպարյանը երկրի զինուժի թիվ մեկ հրամանատարն է և կարծել, որ Արցախի նախագահը կարող է ճնշումներ գործադրել, ապա այն ֆանտաստիկայի ժանրից է»,- նկատեց ռազմական փորձագետը:
Ըստ նրա, եթե ԱԱԾ-ի ղեկավարը գտնվել է Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում և այդ մասին մամուլում բացահայտ խոսվում է, ապա այն փաստում է ԱԱԾ-ի որակների մասին:
«Այլ բան է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է մտնել դաշ, որն իրեն սազական և հոգեհարազատ է, նկատի ունեմ փողոցային ոճը և նա փարձելու է խաղը բերել իր դաշտ՝ իր թելալդրած կանոներով»,- դիտարկելով իրավիճակը՝ հայտարարեց Տիգրան Աբրահամյանը և հավելեց, որ Բաղրամյան փողոցում հավաքված քաղաքական ուժերի առաջնային նպատակը պետք է լինի սեփական օրակարգն առաջ մղելը և որևէ պարագայում նրա բերած խաղի մեջ չմտնելը:
Փորձագետը նկատեց, որ ողջ երկրում և զինված ուժերում կար կուտակված էներգետիկա, որը պետք է դուրս գար:
«Բանակի նկատմամբ ոտնձգությունները, բանակին ուղղված բոլոր հարվածներն, որը իրականացրել էին այս իշխանությունները հետպատերազմյան իրավիճակում, կարծես թե բաժակը լցրել էր»,- նկատեց Աբրահամյան և շարունակեց՝ ասելով, որ բանակը տեսնել է իր համար այդ ճանապարհի կործանարար լինելը և որոշել է կասեցնել դրա ընթացքը՝ փորձելով պահնպանել բանակը փլուզումից:
Նա հայտարարեց, որ բարձրաստիաճան սպաների հայտարարությունը ցույց է տալիս, թե ինչքան խոցելի է Հայաստանը և հանրությանը, որ անվտանգության ապահովման առումով հասել ենք նվազագույն մակարդակին:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը ԳՇ հայտարարությունից հասկացել է, որ ժողովրդի դեմ իշխանության, ոստիկանության կամ այլ ուժային կառույցների անհամաչափ գործողության դեպքում ՀՀ ԶՈԻ ԳՇ-ն կարող է անել նաև հաջորդ քայլը:
Անդրադառնալով վերջին զարգացումների վերաբերյալ Թուրքիայի հայտարարությանը՝ նա նկատեց, որ վերջինս այս իրավիճակում իր մեծ ցանկությունն է հայտնել, այն է՝ այս իշխանության երկարատև գոյատևումը, ինչը իրենց հնարավորություն է տալու հասնել ցանկալիին և առավելագույնին:
Ռազմագերիներ չունենալու մասին ադրբեջանի նախագահի նախորդ օրվա հայտարարության մեջ Աբրահամյանը տեսավ Հայաստանի ընդդիմությանը գերիներ վերադարձին խոչընդոտելու մեջ մեղադրելու ակնարկ, բայց Թուրքիայի և Ադրբեւանի հայատարրությունները չի համարում որոշիչ գործոն Հայաստանի ներքին գործընթացներում: