ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը մեղավոր է ճանաչվել, դատապարտվել ազատազրկման, սակայն պատիժը կալանքի տակ չի կրի          Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ       Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան    

01 մար 2021 12:45

Տեսանյութ.Տելեգրամյան ալիքը գաղտնի տեսանյութեր է հրապարակել.Ավինյանը փաբերում է որոշում բացի՞, թե՞ չբացի Ամուլսարը

«Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրում է. «Ավինյանը փաբերում է որոշում բացի՞, թե՞ չբացի Ամուլսարը.

Հազարավոր զոհեր, հարյուրավոր գերիներ ունեցող և պատերազմում մեր երկիրը պարտության տարած այս փոխվարչապետը գրեթե բոլոր երեկոնները տռճիկ է տալիս տարբեր փաբերում: Կոնկրետ այս երեկոն հաճելին օգտակարի հետ համատեղում էր «Սիմոնա» երևանյան ակումբում: Ականատեսների վկայությամբ, ներկանները ակտիվ քննարկում էին Ամուլսարի հանքը բացելու թեման։ Հետաքրքրական է իմանալ, այս ներկաներից, ո՞վ, ինչքա՞ն բաժնետոմս է հասցրել գնել ցածր գներով և շուտով ինչ մեծ շահույթներ կունենան, եթե իշխանությունը ի դեմս Ավինյան Տիկոյի հանքը ոստիկանության զորքերի ուժերով բացի։

Իսկ, որպեսզի երեկոն շատ տխուր չլինի, Ավինյանին գրեթե միշտ փաբերում ուղեկցում է հայտնի "ականջ ծամող" Նուարդ Վարդանյանը, որը իր թեթև ձեռքով համալրել է քաղաքապետարանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը, իսկ պատերազմից հետո անգամ պաշտոն ստացել՝ Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է։

Իսկ թե ինչու՞ է հենց նա ուղեկցում, մեր ունեցած տեղեկություններով, նա հանդիսանում է Ավինյան Տիկոյի սիրուհին»,- գրել է տելեգրամյան ալիքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր