Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

01 մար 2021 16:59

Անվտանգության խորհրդի տարածած պաշտոնական հաղորդագրությունը բովանդակային առումով խմբագրվել է

Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո տարածվել է ԱԽ հայտարարության տեքստը, որը որոշ ժամանակ անց խմբագրվել է:


Սկզբում տարածված հայտարարության մեջ նշված էր. «օրենքի համաձայն, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի, որպես բարձրագույն զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի, նշանակման և ազատման առաջարկության հիմքում ընկած է կառավարության ղեկավարի հայեցողությունը։ ՀՀ նախագահը, լինելով Սահմանադրության պահպանմանը հետևող կարևորագույն ինստիտուտ, պարտավոր է միանշանակ կերպով ցուցաբերել համապատասխան մոտեցում»:




Որոշ ժամանակ անց ԱԽ-ն ուղարկեց հայտարարության խմբագրված տարբերակը՝ նշելով, որ սկզբում ուղարկած տարբերակում» «առկա էին տեխնիկական խոտաններ»:


Սակայն իրականում փոփոխությունը բովանդակային բնույթ էր կրում:


Նոր խմբագրված տարբերակում նշվում էր. «ընդունելով, որ Սահմանադրության համաձայն, Հանրապետության նախագահը, որպես Սահմանադրության պահպանմանը հետևող կարևորագույն ինստիտուտ, ունի զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելու և ազատելու հայեցողական այլընտրանքային լիազորություն»:


Այսինքն՝ ՀՀ Անվտանգության  խորհրդի տարածած առաջին հաղորդագրության մեջ ասվում էր, որ ՀՀ նախագահը պարտավոր է ցուցաբերել համապատասխան մոտեցում, իսկ խմբագրված տարբերակում ասվում է, որ ՀՀ նախագահը ոչ թե պարտավոր է, այլ ունի Գլխավոր շտաբի պետին աշխատանքից ազատելու հայեցողական այլընտրանքային լիազորություն։


Սակայն ՀՀ Անվտանգության խորհրդի պաշտոնական հաղորդագրության խմբագրումներն այսքանով չեն ավարտվում։


Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության առաջին տարբերակում  ասված է, որ Անվտանգության խորհուրդը Հանրապետության նախագահին կոչ է անում բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը և ստորագրել համապատասխան հրամանագիր։


Եվ սա՝ այն դեպքում, երբ Անվտագության խորհուրդը ՀՀ նախագահին կոչ անելու իրավունք չունի։


Թերևս ինչ-որ մեկը Անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանին, այնուամենայնիվ, հասկացրել է, որ ՀՀ նախագահին կոչ անելու իրավունք չունեն, ինչի արդյունքում՝ պաշտոնական հաղորդագրությունը կրկին խմբագրվում է՝ «կոչ անելը» դարձնում են «առաջարկում է»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր