Ինչքան վատություն կար, Ռուսաստանը արցախահայությանն ու հայությանն արեց...          «Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել       Եթե դուք էդտեղ ապրելով, դավաճանների կողքին ապրելով մի հատ փողոց չեք կարում փակեք, Ղուկասյանից ի՞նչ եք ուզում    

02 մար 2021 11:15

Փաշինյանը գիտակցվա՞ծ, թե՞ չգիտակցված ձևով Օնիկ Գասպարյանին կտրուկ գործողությունների է մղում

«Հենակետ» վերլուծական ակումբի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Փաշինյանի այսօրվա ելույթին․


«Եթե դիտարկենք Նիկոլ Փաշինյանի ելույթի՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին վերաբերող հատվածը, ապա այն, մեղմ ասած, հակասական է, տրամաբանության մեջ չի տեղավորվում։


Նախ Փաշինյանը նշում է՝ «այս պահի դրությամբ Զինված ուժերը և Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել», ապա հաջորդ ձևակերպմամբ նշում, որ գեներալ Գասպարյանը դավաճանություն է կատարել։


Եթե Օնիկ Գասպարյանն, ըստ Փաշինյանի, կարմիր գծեր չի հատել, ապա ինչպե՞ս է ստացվում, որ դավաճանություն է կատարել։


Երկրորդ, մարդուն պետական՝ երկրի թիվ մեկ զինվորականին, դավաճանության մեղադրանք է ներկայացնում ոչ թե սովորական ֆեյսբուքյան օգտատեր, այլ երկրի վարչապետ։


Վարչապետ Փաշինյանը դեմքի լուրջ արտահայտությամբ խոսում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի «դավաճանության» մասին, ապա դըմփ-դըմփ-հու գոռալով «սգո երթի» մեկնում։


Դեռ չգիտեմ՝ գիտակցվա՞ծ, թե՞ չգիտակցված ձևով, Փաշինյանը բանակին և անձամբ Օնիկ Գասպարյանին կտրուկ գործողությունների է մղում։


Մի բան հաստատ գիտեմ՝ զինված ուժերին, նրա հրամանատարին ուղղված մեղադրանքները չպետք է անպատասխան թողնել։


Պետք է դիտարկել անհրաժեշտ քայլերը իրավական, քաղաքական, բարոյական հարթություններում»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր