Տեսանյութ.Փոփոխության շրջագայությունը Ուժեղ Նուբարաշենում և Ուժեղ Էրեբունիում          Դու ինչի ես կենդանի, թալանչի անասուններ, ռադդ քաշի, այ համբալ, արմատախիլ եմ անելու բոլորիդ. Փաշինյանը՝ արցախցուն       Մակրոնի և Զելենսկու այցը Երևան առանց հետևանքների չմնաց, «Եվրոպական արժեքները» ակնհայտ են․ Զախարովան՝ Փաշինյանի քաղաքացուն սպառնալու մասին    

04 մար 2021 12:27

Մինչ մեր դիպուկահարները զենքներն ուղղել են դեպի ժողովուրդը, թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում

«Մինչ մեր դիպուկահարները հարմար դիրքավորվել են ԱԺ-ում և զենքներն ուղղել դեպի ժողովուրդը, թշնամին այսօրվանից ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

Որոշ ժամանակ անց կարող է տեսնենք, որ  Որոտանից մինչև Շուռնուխի կենտրոն խրամատ է փորվել, արդեն երկայնքով աշխատանքները սկսել են։ Այս մասին  պատախանատու անգործունակներին  զեկուցվել է հաստատ,  իսկ արդյունքը՝ ինչպես միշտ, ոչ տեսնում են, ոչ լսում․ Խաթարված ու վտանգված է  գյուղացու անդորն ու խաղաղ կյանքը, իսկ   մարդ կա ասում է՝ Սյունիքում  տնտեսություն ենք զարգացնելու, ինչ խոսք, էքստրիմալ տուրիզմի համար բացառիկ պայմաններ կան ստեղծված՝ գյուղամեջ խրամատ ու զինված թշնամի, ֆիլմերում էլ չես հանդիպի»,- գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր