Հունիսի 5-ին և 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Պայթյուն Արմավիրի մարզում, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ    

04 մար 2021 14:15

Ադրբեջանցիները Սյունիքում 2 ուղղությամբ են աշխատում՝ գնում են ամեն ինչ ՝ առաջարկելով մի քանի անգամ շատ գումարներ

Հակառակորդը Սյունիքի ամբողջ սահմանին ինժեներական աշխատանքներ է կատարում ու անում են գործողություններ, որով պետք է զբաղվի ԱԱԾ-ն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

Հակոբյանը նշել է, որ ադրբեջանցիները Սյունիքում երկու ուղղությամբ են աշխատում՝ սահմանի վրա հոգեբանորեն ազդում են՝ կրակելով, առաջ գալով ու հետ գնալով, և օգտագործելով այլ երկրների կազմակերպությունները, մոտենում են բնակիչներին ու գնում են ամեն ինչ, ինչը վաճառվում է՝ առաջարկելով մի քանի անգամ շատ գումարներ. «ԱԱԾ-ն պետք է զբաղվի, պարզի, թե ովքեր են կանգնած դրա հետևում, սակայն էշի ականջում քնած է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր