Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

05 մար 2021 22:15

Ինչպես շատերը, այնպես էլ ես, այդ օրվա հանրահավաքի մասին իմացել եմ մամուլից

Ինչպես շատերը, այնպես էլ ես, այդ օրվա հանրահավաքի մասին իմացել եմ մամուլիցՄամուլում լուրեր էին տարածվել, որ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի խնդրանքով հեղինակություն համարվող Ռուստամ Ստեփանյանը՝ իրենց գյուղի բնակիչներին տարել էր Հրապարակ` հանրահավաքի: 

Մեր հարցադրմանը ի պատասխան Ռուստամ Ստեփանյանը նշեց. «Ինչպես շատերը, այնպես էլ ես, այդ օրվա հանրահավաքի մասին իմացել եմ մամուլից: Հայկ Սարգսյանի հետ որևէ պայմանավորվածություն կամ հանդիպում չեմ ունեցել հանրահավաքի վերաբերյալ: Այդ օրը ամբողջ քաղաքում՝ տարբեր վայրերում հանրահավաքներ էր տեղի ունենում, ով, որ հանրահավաքին ուզեցել, նրան էլ մասնակցել է: Չեմ կարծում, որ հիմա ինչ որ մեկին հնարավոր է ստիպողաբար ինչ որ տեղ տանել, ամեն մարդ ինքն է որոշում, նախընտրում ինչ անի: Ավելին ասեմ նույնիսկ ձիթանքովցիներն իրենք էին ինձ հորդորում մասնակցել»,- կեսկատակ ասաց Ռուստամ Ստեփանյանը, հավելելով, որ որևէ մեկի հետ մտերիմ լինելը դեռ հիմք չէ մարդկանց վարկաբեկելու կամ մեղադրելու պարտադրելու կամ պարտադրված լինելու մեջ. «Կարծում եմ ճիշտ կլինի, որ մարդիկ ուրիշի հաշվին չփորձեն ինքնահաստատվել, իսկ կուսակցությունների անդամներին էլ խորհուրդ կտայի ներկայանալ իրենց իսկ անունով և ցեխ չշպրտել իմ և իմ նման մտածող մարդկանց գաղափարական մտքերի և գործունեության վրա»,-ասաց Ռուստամ Ստեփանյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր