Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Vectra»-ն, կա 9 վիրավnր          Տեսանյութ.Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում ԱՄՆ 5-րդ նավատորմի շտաբին ու Սաուդյան Արաբիայում նավթավերամշակման գործարանի       Մասյացոտնի թեմի քահանաները հայտարարություն են տարածել՝ պարտադրում են որպես առաջնորդ ճանաչել կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանին    

08 մար 2021 14:47

Եթե սիոնիստական ռեժիմը թույլ տա լկտիություն, մենք գետնին կհավասարեցնենք Թել Ավիվն ու Հայֆան. Ամիր Խաթամի

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին նախազգուշացրել է, որ, եթե սիոնիստական ռեժիմը Իրանի հանդեպ թույլ տա լկտիություն, ապա Իրանը գետնին կհավասարեցնի Թել Ավիվն ու Հայֆան։


Ըստ IRIB լրատվական գործակալության՝ բրիգադային գեներալ Ամիր Խաթամին կիրակի օրը, ելույթ ունենալով «Ձերդ պայծառափայլություն Ալի Աքբար՝ երիտասարդ զինվոր» 13-րդ փառատոնում, ասել է. «Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի բավական ուժ՝ երկրի կայունությունն ու ինքնիշխանությունը պահպանելու համար»:


Ըստ Խաթամիի՝ «հուսահատ վիճակում սիոնիստական ռեժիմը» ժամանակ առ ժամանակ չափազանց մեծ պահանջներ է ներկայացնում Իրանի Իսլամական Հանրապետությանը և սպառնում։ «Բայց եթե մեծ սխալ թույլ տա, մենք կկործանենք Թել Ավիվը և Հայֆան։ Իրանի փափուկ ուժի կարևոր կողմերից մեկը, որն ունի տարբեր բաղադրիչներ, դիմադրության ճակատն է և մարտական խմբավորումները»,– նշել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր